Ռազմամարզական ճամբարները Արատեսի դպրական կենտրոնում

Ամառային ուսումնական՝ բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակների ճամբարները գործում են կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում․ կարող են գործել նաև այլ՝ նախապես ուսումնասիրված, հաստատված տարածքներում:

Ճամբարի ղեկավարին հաստատում է կրթահամալիրի տնօրենը։

Կրթահամալիրի տնօրենը հաստատում է ճամբարի, դպրոցի ղեկավարի, ուսումնական գործի կազմակերպչի ներկայացրած ծրագիրը, որը ներառում է՝

  • Բովանդակային միջուկ
  • Կազմակերպում
  • Ճամբարային խմբերի օրացույց
  • Նախահաշիվ

Ճամբարը ունի իր ղեկավարը, որը պարբերաբար գտնվում է ճամբարում, ծանոթ է ճամբարում տիրող իրավիճակին և կազմակերպում է կրթահամալիրի կամ կրթահամալիրին օգտագործման հանձնված գույքի, տեխնիկայի անվտանգ օգտագործումն ու պահպանությունը, ճամբարի ջոկատների ընդունումը, տեղավորումը, կենցաղային պայմանների ապահովումը, ճանապարհումը:

Ջոկատը ճամբար մեկնում է սահմանված ձևի հայտ լրացնելուց հետո՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով: Հայտում նշվում են ջոկատի.

  • ղեկավարի, բուժպատասխանատուի, խոհարարի, մարզական կազմակերպչի անուն- ազգանունները,
  • ջոկատի գործունեության ուղղությունները՝ բովանդակությունը
  • ջոկատի գործունեության ժամկետը,
  • ջոկատի անդամների անհատական կազմը,
  • ջոկատի անդամների ապահովվածությունը ճամփորդական անհատական պարագաներով։

Ճամբարի մասնակցի համար ճամփորդական անհատական պարագաներ ունենալը պարտադիր է, այդ թվում՝ քնապարկ, ուսապարկ, ափսե, բաժակ, գդալ, լապտեր:

Ճամբարի ղեկավարը՝

  • կազմակերպում է սննդամթերքի գնումը, օրական ճաշացանկին համապաասխան մթերքի տրամադրումը.
  • ընդունում է ջոկատին օգտագործման հանձնված տարածքը, այդ թվում՝ վրանները, զուգարանները, ցնցուղները. անհրաժեշտության դեպքում նշում է թերություններ, որոնք ենթակա են անհապաղ վերացման ճամբարի ղեկավարի կամ նրա նշած անձի կողմից.
  • ապահովում է ջոկատի անդամների անվտանգ կենսագործունեությունը.
  • կազմակերպում է ջոկատի սնունդը, ճամբարի աշխատակարգով որոշված պարտադիր աշխատանքները, ջոկատի նախասիրած աշխատանքները.
  • ապահովում է ջոկատին հանձնված գույքի անվտանգ շահագործումը.
  • կազմակերպում է շրջակա միջավայրի մաքրության աշխատանքները
  • կազմակերպում է ջոկատի գործունեության լուսաբանումը, այդ թվում՝ ուղիղ եթերներ.
  • ջոկատի գործունեության ավարտին ճամբարի ղեկավարին է հանձնում ջոկատին օգտագործված տարածքը, միջոցները.
  • հաշվետվություն է ներկայացնում ջոկատի գործունեության մասին:

Բուժսպասարկողը.

  • ապահովում է ջոկատի բուժարկղիկում առաջին անհրաժեշտության դեղորայքի և միջոցների առկայությունը.
  • հետևում է ճամբարի մասնակիցների առողջական վիճակին, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում առաջին բուժօգնություն.
  • մասնակցում է օրական ճաշացուցակը կազմելուն և հետևում է խոհարարի աշխատանքին.
  • միջնորդում է ջոկատի ղեկավարին՝ հիվանդ մասնակցին որոշ պարապմունքներից ազատելու։

Մարզական կազմակերպիչը վարում է.

  • առավոտյան մարզական վարժանքը,
  • մարզական խաղեր, մրցույթներ,
  • քայլարշավներ,
  • լողի պարպմունքներ։

Ճամբարային առօրյայի պարտադիր բաղադրիչներ են․

  • ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
  • ամենօրյա լող.
  • ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
  • շրջակա միջավայրի խնամք, տարածքի ծառերի, վայրի թփերի՝ մասրենի, ալոճենի քարտեզագրում.
  • մեկօրյա քայլարշավ.
  • այցելություն զորամաս:

Ռազմամարզական ճամբարի բովանդակային պարտադիր բաղադրիչներն են․

Բովանդակություն

  • ռազմամարզական խաղեր
  • բնապահպանական գործունեություն
  • հայրենագիտական-արշավախմբային քայլքեր, բարձունքի հաղթահարում
  • նախազորակոչային իրավունք դասընթացի դաշտային պարապմունք
  • պարուսուցում, երգուսուցում
  • շինարարական աշխատանքներ
  • ինքնասպասարկում
  • խոհանոցային գործ
  • ջոկատային աշխատանքներ
  • լող, բազմամարտի պարապմունքներ
  • ԱԻՆ-ի Վայոց ձորի կառույցի մասնագետների պարապմունք՝ առաջին      բուժօգնություն, գետանցում,  

Ճամբարականին անհրաժեշտ պարագաներ․

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ և հարմար կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

Նյութը՝Մանկավարժական լաբորատորիայի բլոգից

Ավագ դպրոցի ուսումնական պլանով ամրագրված ՆԶՊ դասընթացը արդեն մի քանի տարիէ կազմակերպվում է ճամբարային կարգով,Սովորողները ըստ նախապես որոշված,հերթափոխային համակարգմամբ հայտագրվում են առաջարկվող ամսաթվերի ճամաբարում։

Ներկյացնում ենք Ավագ դպրոցի 2021․2022 ուսումնական տարիների ռազմամարզական ճամբարների ժամանակացույցը,ամփոփումները։

2021թ-ին շուրջ 6 ջոկատ, 110 սովորող,11-րդ դասարանում մեկնել է ռազմամարզական ճամբար։

2022թ-ին 1-ին փուլ 9-րդ դասարաններ

2022թ-ին 1-ին փուլ 10-րդ դասարաններ՝

2022թ-ին 2-րդ փուլով 7 ջոկատ 11-րդ դասարաններ մեկնել է Ռազմամարզական ճամբար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s