Ձմեռը Արատեսում,պատմում են դասավանդողները

Դեկտեմբեր՝

Այս տարվա իմ վերջին ռազմամարզական ճամբարը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-11-ը Արատեսի դպրական կենտրոնում, որին մասնակցում էին 9-11-րդ դասարանի սովորողները։ Այս անգամ եղանակը բնականաբար ցուրտ էր, բայց դա չխանգարեց մարտական խնդիրներին ծանոթանալ և սովորել դրանք իրագործել։ 

Սա իմ առաջին ճամփորդությունն էր դպրոցի սովորողների հետ։ Չնայած ցրտին ու մառախուղին՝ ժամանակը շատ արագ անցավ, ամեն ինչ լավ ու հետաքրքիր էր։

Այս ճամփորդությունը վստահորեն կարող եմ այսպես անվանել, քանի որ շուրջ 4 տարի, յուրաքանչյուր ձմեռ այցելում եմ այս հրաշք վայրը, սիրելի և հարազատ դարձածԱրատեսը։ Յուրաքանչյուր տարի փոփոխություններ եմ տեսնում և ուրախանում, քանի որ փոփոխությունները միշտ դրական են և միշտ սովորողների համար։

Հունվար՝

Ճամփորդությունը դեպի Արատես ձյան հետքերով էր։ Արատեսը անկրկնելի է բոլոր եղանակներին այնուամենայնիվ ձյունը չտեղաց, բայց հասցրինք վաելել մասամբ սառած գետը։

  • Արմինե Գոգինյան

Ազգագրական փառատոնի շրջանակում ճամբարականների հետ իրականացրել ենք բարբառային համեղ զրույց տաք վառարանի շուրջ՝ համեղ պլեճների համտեսով՝

Արատեսը ձյունոտ էր այս անգամ, մենք էլ առիթից օգտվեցինք, մի լավ մարզվեցինք ձների մեջ վազեցինք, սահեցինք, ձնագնդի խաղացինք։ Վերադառնալիս Երևան սովորողների հետ քայլքով հասանք մեր մեքենային

Արատեսում էի արդեն 12-րդ անգամ,թվում էր թե ամեն բան նույնն է, դե եռօրյա ճամբար է շատ ենք եղել,բայց այս անգամ Արատեսն այլ էր,սովորողների պես հասուն ու լիարժեք հասկացված։Ցրտի մասին ավելի լավ է չխոսեմ,ցուրտ էր այնքան ,որ տնակից- տնակ վազելով էինք գնում,չորս կողմդ ձյուն էր,սառնաշունչ ձմեռ։ Ջերմությամբ,պատանեկան անկեղծ քրքիջով լցված տնակներում,անասելի տաքություն կար։

Ձմեռային օրացույց 2023

Դեկտեբեր՝

9-11՝ Ռազմամարզական ճամբար 6-րդ հերթափոխ

23-25՝ Մարիամ Մխիթարյան, Հեղինե Խալաթյան

Հունվար՝

16-18՝Հյուսիսային դպրոց․Անահիտ Կիրակոսյան

18-20 Արմինե Գոգինյան

24-26` Վարդան Կարապետյան

Փետրվար`

3_5 Ալինա Թումասյան և ընկերներ

17-19`Վիկտորիա Հակոբյան

24-27`Գյումրու գեղարվեստի ակադեմիա Սառցե քանդակների փառատոն

Աշնանային լուսաբանումներ․․․

Հրապարակումը լրամշակվում է

Սեպտեմբեր՝

Արատեսը նաև մաթեմատիկական էր: Դաշտային պայմաներում քննարկեցինք մաթեմատիկական ֆլեշմոբի որոշակի խնդիրներ:

  • Արմինե Գոգինյան-Եռօրյա Արատես

Եռօրյա ճամբարը անցավ շատ հագեցված. միջավայրի խնամք, ծառերի ջրում, խոհանոցի, սենյակների հարդարում, մեղրաքամ, լող, նկարչական պլեներ, քայլքեր:

Հոկտեմբեր

Ճանապարհը Ուրցաձորով էր անցնում, որտեղ մեզ դիմավորեցին Սբ․ Կարապետ Եկեղեցու հոգևորականները։ Սովորողներին եկեղեցում սպասվում էր հետաքրքիր հայրենագիտական զրույց։ Ամեն օր ունեինք սեղանատան հերթապահներ։

  • Լիլիթ Յախինյան-Ռազմամարզական առաջին խումբ

Սիրելի էր երկրորդ օրը, երբ Արատես Ժամանեցին <<Ազատազեն>>-ի հրահանգիչները։ Սովորողները ինչպես միշտ, համակ ուշադրությամբ էին լսում հրահանգիչներին։ Հետաքրքիր էր նաև մեզ համար։

  • Հասմիկ Մաթևոսյան-Ձայնաշխարհ, միաձայն երգեցողության աշխատանոց Արատեսում. ամփոփում

Արատեսում երկու օր մասնակցեցինք Արամ և Վիրճինիա Քերովբեանների միաձայն երգեցողության աշխատանոցին: Արամ Քերովբեանը մեզ ծանոթացրեց նոր երգեցողության տեխնիկայի հետ: Փորձեցինք այս տեխնիկայով երգել հոգևոր և ազգային երգեր:

  • Լիլիթ Յախինյան-Ռազմամարզական երկրորդ խումբ

Այս անգամ հետաքրքիր խումբ էր հավաքվել։ Գրեթե բոլորը խաղաղ ու չափից շատ քաղաքավարի էին։ Հետաքրքիր է, առաջին անգամ այսքան անաղմուկ անցավ ռազմամարզական ճամբարը։

Նոյեմբեր՝

  • Արմինե Գոգինյան-Արատեսում

Աշնանային Արատեսում գունագեղ է, հաճելի աշնանային եղանակ` արևոտ, հետո թոնը հանկարծ դուրս է գալիս դիմացի լեռների կողքից և տարածվում, լցվում ձորը, հոսելով գալիս, հասնում է մեր բնակատեղի։

  • Գոհար Իսկանդարյան-Ռազմամարզական 5-րդ խումբ

Երկրորդ օրվա առավոտը պայծառ էր, բայց դրա հետ մեկտեղ զգացվում էր ձմեռվա շունչը

Գեղեցիկ է Արատեսը աշնանային գույների մեջ, ահա թե ինչու է աշունը ճամփորդելու ամենահարմար եղանակը, ամենուրեք գույնզգույն տեսարաններ, արևն արդեն այնքան ուժեղ չի այրում, հակառակը՝ նույնիսկ հաճելիորեն ջերմացնում է:

  • Արմինե Գոգինյան-Աշնանապատում

Մեզ սպավում էին ջերմ, գեղեցիկ օրեր, բայց և ցուրտ գիշերներ՝ տաքուկ վառարանների մոտ: Կենցաղավարությունը՝ որպես եռօրյա ճամբարի կարևոր բաղադիրչ, թելադրում է ամենպահյա միջավայրի խնամք, հոգատարություն, սնվելու ճիշտ կազմակերպում՝ օրվա հերթապահների ընտրությամբ:

  • Աստղիկ Իսրաելյան Արատեսյան օրեր

Տարվա բոլոր եղանակներին Արատեսը ունի առանձնահատուկ գեղեցկություն։ Այս անգամվա եռօրյա ճամփորդությունը ուղղված էր Արատեսում տարբեր աշխատանքներ կատարելուն, մեղուներից մինչև մասրահավաք, քայլարշավի մինչև հացի պատրաստում։