Հրապարակումը լրամշակվում է
Սեպտեմբեր՝
Արատեսը նաև մաթեմատիկական էր: Դաշտային պայմաներում քննարկեցինք մաթեմատիկական ֆլեշմոբի որոշակի խնդիրներ:
- Արմինե Գոգինյան-Եռօրյա Արատես
Եռօրյա ճամբարը անցավ շատ հագեցված. միջավայրի խնամք, ծառերի ջրում, խոհանոցի, սենյակների հարդարում, մեղրաքամ, լող, նկարչական պլեներ, քայլքեր:
Հոկտեմբեր
Ճանապարհը Ուրցաձորով էր անցնում, որտեղ մեզ դիմավորեցին Սբ․ Կարապետ Եկեղեցու հոգևորականները։ Սովորողներին եկեղեցում սպասվում էր հետաքրքիր հայրենագիտական զրույց։ Ամեն օր ունեինք սեղանատան հերթապահներ։
- Լիլիթ Յախինյան-Ռազմամարզական առաջին խումբ
Սիրելի էր երկրորդ օրը, երբ Արատես Ժամանեցին <<Ազատազեն>>-ի հրահանգիչները։ Սովորողները ինչպես միշտ, համակ ուշադրությամբ էին լսում հրահանգիչներին։ Հետաքրքիր էր նաև մեզ համար։
- Հասմիկ Մաթևոսյան-Ձայնաշխարհ, միաձայն երգեցողության աշխատանոց Արատեսում. ամփոփում
Արատեսում երկու օր մասնակցեցինք Արամ և Վիրճինիա Քերովբեանների միաձայն երգեցողության աշխատանոցին: Արամ Քերովբեանը մեզ ծանոթացրեց նոր երգեցողության տեխնիկայի հետ: Փորձեցինք այս տեխնիկայով երգել հոգևոր և ազգային երգեր:
- Լիլիթ Յախինյան-Ռազմամարզական երկրորդ խումբ
Այս անգամ հետաքրքիր խումբ էր հավաքվել։ Գրեթե բոլորը խաղաղ ու չափից շատ քաղաքավարի էին։ Հետաքրքիր է, առաջին անգամ այսքան անաղմուկ անցավ ռազմամարզական ճամբարը։
Նոյեմբեր՝
- Արմինե Գոգինյան-Արատեսում
Աշնանային Արատեսում գունագեղ է, հաճելի աշնանային եղանակ` արևոտ, հետո թոնը հանկարծ դուրս է գալիս դիմացի լեռների կողքից և տարածվում, լցվում ձորը, հոսելով գալիս, հասնում է մեր բնակատեղի։
- Գոհար Իսկանդարյան-Ռազմամարզական 5-րդ խումբ
Երկրորդ օրվա առավոտը պայծառ էր, բայց դրա հետ մեկտեղ զգացվում էր ձմեռվա շունչը
Գեղեցիկ է Արատեսը աշնանային գույների մեջ, ահա թե ինչու է աշունը ճամփորդելու ամենահարմար եղանակը, ամենուրեք գույնզգույն տեսարաններ, արևն արդեն այնքան ուժեղ չի այրում, հակառակը՝ նույնիսկ հաճելիորեն ջերմացնում է:
- Արմինե Գոգինյան-Աշնանապատում
Մեզ սպավում էին ջերմ, գեղեցիկ օրեր, բայց և ցուրտ գիշերներ՝ տաքուկ վառարանների մոտ: Կենցաղավարությունը՝ որպես եռօրյա ճամբարի կարևոր բաղադիրչ, թելադրում է ամենպահյա միջավայրի խնամք, հոգատարություն, սնվելու ճիշտ կազմակերպում՝ օրվա հերթապահների ընտրությամբ:
- Աստղիկ Իսրաելյան Արատեսյան օրեր
Տարվա բոլոր եղանակներին Արատեսը ունի առանձնահատուկ գեղեցկություն։ Այս անգամվա եռօրյա ճամփորդությունը ուղղված էր Արատեսում տարբեր աշխատանքներ կատարելուն, մեղուներից մինչև մասրահավաք, քայլարշավի մինչև հացի պատրաստում։
Понравилось это:
Нравится Загрузка...
Похожее