Դեկտեմբեր՝
- Ալինա Թումասյան-Ռազմամարզական ճամբար 6
Այս տարվա իմ վերջին ռազմամարզական ճամբարը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-11-ը Արատեսի դպրական կենտրոնում, որին մասնակցում էին 9-11-րդ դասարանի սովորողները։ Այս անգամ եղանակը բնականաբար ցուրտ էր, բայց դա չխանգարեց մարտական խնդիրներին ծանոթանալ և սովորել դրանք իրագործել։

- Գոհար Աթիկյան-Իմ առաջին ճամբարը
Սա իմ առաջին ճամփորդությունն էր դպրոցի սովորողների հետ։ Չնայած ցրտին ու մառախուղին՝ ժամանակը շատ արագ անցավ, ամեն ինչ լավ ու հետաքրքիր էր։


Այս ճամփորդությունը վստահորեն կարող եմ այսպես անվանել, քանի որ շուրջ 4 տարի, յուրաքանչյուր ձմեռ այցելում եմ այս հրաշք վայրը, սիրելի և հարազատ դարձածԱրատեսը։ Յուրաքանչյուր տարի փոփոխություններ եմ տեսնում և ուրախանում, քանի որ փոփոխությունները միշտ դրական են և միշտ սովորողների համար։
Հունվար՝
Ճամփորդությունը դեպի Արատես ձյան հետքերով էր։ Արատեսը անկրկնելի է բոլոր եղանակներին այնուամենայնիվ ձյունը չտեղաց, բայց հասցրինք վաելել մասամբ սառած գետը։

- Արմինե Գոգինյան

Ազգագրական փառատոնի շրջանակում ճամբարականների հետ իրականացրել ենք բարբառային համեղ զրույց տաք վառարանի շուրջ՝ համեղ պլեճների համտեսով՝
Արատեսը ձյունոտ էր այս անգամ, մենք էլ առիթից օգտվեցինք, մի լավ մարզվեցինք ձների մեջ վազեցինք, սահեցինք, ձնագնդի խաղացինք։ Վերադառնալիս Երևան սովորողների հետ քայլքով հասանք մեր մեքենային
Արատեսում էի արդեն 12-րդ անգամ,թվում էր թե ամեն բան նույնն է, դե եռօրյա ճամբար է շատ ենք եղել,բայց այս անգամ Արատեսն այլ էր,սովորողների պես հասուն ու լիարժեք հասկացված։Ցրտի մասին ավելի լավ է չխոսեմ,ցուրտ էր այնքան ,որ տնակից- տնակ վազելով էինք գնում,չորս կողմդ ձյուն էր,սառնաշունչ ձմեռ։ Ջերմությամբ,պատանեկան անկեղծ քրքիջով լցված տնակներում,անասելի տաքություն կար։
