
Մայիսի 12-14-ը իրականացրինք Եռօրյա ճամբար Արատեսում`Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցի ճամբարականների հետ։ Ճամբարը կազմակերպեցինք երկու` 20 և 18 հոգանոց, ջոկատների հետ։ Նախապես պլանավորեցինք 2 խմբերի համակեցությունը, կենցաղավարությունը այնպես, որ խնդիրներ չառաջանան։ Ճամբարի 4 հմուտ ղեկավարներով 3 օր չառանձնացրեցինք 2 տարբեր խմբերի սովորողներին` մեկ մեծ խումբ դարձած` բոլոր գործունեությունները իրականացրինք միասին` համախմբված։
Ճամբարը ուսումնահայրենագիտական էր, ուստի շատ էին հայրենագիտական կանգառները, քայլքերը, ուսումնասիրությունները։
Շարունակությունը՝ Արմինե Գոգինյանի բլոգում: