Արատեսյան աշխատանքներ

Սիրելի ճամբարական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ողջունում է քեզ։ Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։ Համեցեք, ծանոթացեք հուլիս-օգոստոսի օրացույցին։  

Читать далее

Արատեսը․․․

Հուլիսի 1-3 Ստեղծագործական եռօրյա ճամբարի ամփոփում

Ամբողջական պատումը ՝Սոֆյա Այվազյանի բլոգում

Շտապում ենք հասնել Արատես։ Հետաքրքիր զգացողություն է, հարազատ տուն մտնելու, կարոտած ամեն ինչը՝ տնակները, սարերը․․․․ու սիրտ թրթռացնող այլ զգացումներ են առաջանում։
Շնչում ենք գույնզգույն Արատեսի բույրը․ էս ի՜նչ ծաղկունք է հազարաթույր։

Աշխատանքային այցի կարևորության մասին հաղորդում

Երեկ՝ մայիսի 14-ին, Գագարին կլաստերի բնակավայրերում «Մաքրումի օր» նախագծի ավարտին աշխատանքային խմբով եղանք Արատեսում: Սևանից Արատես ամենակարճ և տեսարժան ճանապարհը՝ իհարկե, Վարդենյանց լեռնանցքով է: Ճանապարհը ցրտաշունչ ձմռան և երկարարատև ձյան պատճառով մի քանի հատվածներում փոքր ինչ անբարեկարգ էր դարձել, մասնավորապես Գեղհովիտի տարածքում: Լեռնանցքի ավտոճանապարհը ընդհանուր առմամբ չէր վնասվել: Ի տարբերություն տարվա այլ եղանակների, գարնան այս շրջանում Արագիճի գետի ավազանը և դաշտերը մարդաշատ էին: Մարդիկ օգտվում էին բնության բարիքներից՝ հավաքելով տարատեսակ բուսատեսակներ:

Читать далее

Աշխատանքային այց Վայոց ձորի մարզ

Առաջին կանգառ՝ Վայոց ձորի մարզպետարան

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Տիգրան Հակոբյանը և կրթահամալիրի կազմակերպիչ Վիկտորիա Հակոբյանը, երեկ, Վայոց ձորի մարզպետարանում հանդիպում ունեցան մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ:

Читать далее

Աշխատանքային այցի մասին

Երեկ, առավոտյան, Արատեսում էր կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը, գլխավոր հաշվապահ Ստեփան Եղոյանը, փոխտնօրեն Էրիկ Սարիբեկյանը: Աշխատանքային այցի սկզբում նախ մասնակցեցին ռազմամարզական ճամբարի առավոտյան տողանին, այնուհետեև զրույց-քննարկում տեղի ունեցավ ճամբարականների հետ՝ պայմանների, առօրյայի կազմակերպաման, անհրաժեշտ նոր գույքի ձեռքբերման և այլնի հետ կապված:

Читать далее