Ձնե-սառցե քանդակների փառատոն

Ձնե-սառցե քանդակների փառատոն Արատեսի դպրական կենտրոնում։Հունվարի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կմեկնարկի Ձնե քանդակների փառատոնային ճամբարը։

Читать далее

Ժամանակը՝ միֆ

Գրում  եմ Արատեսից, կավարտեմ գիրս Արատեսում․․․․

Ինչպես գրում էր Ջ․ Ռոուլինգը՝ ժամանակն արագ է թռչում, երբ խոսում ես հետաքրքիր մարդու հետ, դանդաղ՝ երբ խոսակցությունը տհաճ է․․․
Իմ կարծիքով՝ Արատեսում չկա ժամանակ, կա պահ ու գիտակցում։ Եկել ենք երեկ, գնում ենք վաղը․ վերջ, ու թե քանի ժամ անցավ․․․ նույնիսկ ժամին չենք նայել։ Արատեսը տան նման է, եթե շատ ես եղել այստեղ, գիտես ամեն ծածուկ անցումն ու վայրը, գնում ես ու գալիս անկախ ժամանակից՝  ներքին պահանջով։
Ահա նման երեք օր էլ ունեցանք ձմռանը, այն ձմռանը, որ փախչելու ու պախկվելու կարիք կար, լեռների ու մաքուր օդի ընկերակցության, հարազատ դարձած Տարոնի ու սովորողների ծիծաղի ձայնի, որ այնքան անհրաժեշտ էր այս ձմռանը։

Читать далее

Երեք օր Արատեսում կամ աշնանից անցում ձմռան

Նախապատրաստվում ենք: Ովքեր կազմակերպել են ճամփորդություններ, գիտեն ճամփորդական անհաշիվ կազմակերպչկան աշխատանքների, պայմանավորվածությունների մասին: Ճամփորդությունը սկսվում է ոչ թե քաղաքից դուրս գալու օրը, այլ գոնե մեկ շաբաթ առաջ, երբ հավաքվում է ճամփորդների խումբը, ստեղծվում է նախագիծը: Մեր ճամփորդական խումբը սեբաստացի տարատարիք սովորողներից էր կազմված՝ վեցերորդ, յոթերորդ, ութերորդ  դասարանցիներից:

Читать далее

Անընդհատ զարգացող շուրջտարյա ճամբար

Արատեսի դպրական կենտրոնը շարունակում է զարգանալ անընդհատ: Աշնան օրերին կարևոր, անհետաձգելի աշխատանքներ կատարվեցին, որոնք ավելի կոկիկ ու հարմարավետ դարձրեցին կյանքն ու կենցաղը: Տեղական քարով սալապատվեցին Տատիկի, Գեղարվեստի, Մեղվապահի տան պատշգամբները, իսկ այժմ աշխատանքը ընթանում է Հյուսիսային տան պատշգամբում:

Читать далее

Ճամփորդություն դեպի Արատես «Պատմության վերակառուցում» նախագծով. ֆոտոքրոնիկոն

Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի
© Սեբաստացի TV 2020

Արատեսյան փառատոնային բաց ճամբար։ Ճամփորդության հաշվետվություն

Հեղինակ՝ Նելլի Գեղամյան

Արատեսն ինձ համար արդեն հարազատ է դարձել, այստեղ ինձ որպես լիարժեք բնակիչ եմ զգում։ Համադրում եմ գեղեցիկ բնության զննումը և աշխատանքս։

Читать далее