Արատես, մի հրաշալի վայր

DSC_4159

Արատես, մի հրաշալի վայր։ Ես շատ եմ եղել Արատեսում, բայց ամեն անգամ նորովի գեղեցկություն եմ տեսնում։ Այնտեղ տեղի ունեցավ ձնե քանդակի փառատոնը. Շատ գեղեցիկ էր, իսկ եղանակը ավելի խորհրդավոր էր դարձրել` առատ տեղացող ձյուն, մառախուղ ու վեր խոյացող խոշոր արձաններ… շատ տպավորիչ էր: Փառատոնի կազմակերպիչը կրթահամալիրն էր, իսկ քանդակագործները Թերլեմեզյան քոլեջի ուսանողները։ Երբ մենք հասանք արդեն քանդակներ կային, բայց մեզ ուղղորդեցին, որ մենք ինքներս պատրաստեինք մեր քանդակները : Читать далее

Ձնե քանդակների արատեսյան փառատոնն ու մենք: Ամփոփում

DSC_4328

????????????????????????????????????

Ձնե քանդակների փառատոնը նոր գույն էր Արատեսում: Փառատոնին մասնակցություն ունեցանք նաև մենք Միջին դպրոցի աշակերտների հետ: Թղթե էսքիզները միասին դարձրինք ինքնատիպ ձյունե քանդակներ, իսկ այդ աշխատանքի իրականացման համար մասնակիցները բաժանվեցին թիմերի՝ բաղկացած երկու աշակերտից և քանդակագործից: Читать далее

Ու էլի կգնանք Արատես…

78107340_2461778834077345_6852801632812400640_n.jpg

Նոյեմբերի 16, 17, 18-ը սեբաստացիներով՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ և քոլեջի ուսանողներ, Արատեսում էին: Ինչու…գնացել էինք հարիսայի ծեսը Արատեսում անցկացնելու: Արատեսի դպրական կենտրոնը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնաճյուղերից մեկն է, և հավասար գործառույթներ ունի՝ դպրոց բնության գրկում, այդ իսկ պատճառով, հարկ համարեցինք ևս մեկ անգամ ծեսով օծելու սիրելի Արատեսը:

Շարունակությունը կարող եք ընթերցել Լիլիթ Յախնիյանի բլոգում…

Արատեսյան բուսական և կենդանական աշխարհի զրույցներ Գայ Օհանյանի հետ

DSC_9526

Արատեսյան ճամփորդության երկրորդ օրվա ընթացքում հանդիպեցինք Հերմոն գյուղի վարչական ներկայացուցիչ, Արատեսի նվիրյալ՝ Գայ Օհանյանի հետ և ճամփորդների մի խմբով քայլեցինք դեպի Արատես գետի վտակ: Քայլքի ընթացքում զրուցեցինք Արատեսի բուսական և կենդանական աշխարհի մասին, քննարկեցինք ձմեռային նախապատրաստական աշխատանքներ: Читать далее

Արգիճի գետի ակունքներում

Մինչ կհասնեինք աշնանային Արատես,  Սևանա լճին միացող և թափվող Արգիճի գետն էր մեզ սպասում իր Արմաղան բարձունքով՝ լեռով։ Սպասված կանգառը ՝ Արգիճի գետի ակունքն էր, որն արդեն մեր երրորդ կանգառն էր, քանի որ մինչ այդ փոքրիկ կանգառ ունեցանք Արմաղան լեռան մոտ։ Արգիճի գետի ակունքներում մի լավ վազվզեցինք, գետակի մի կոմից մյուսը ցատկեցինք, գետի ջրի սառնությունը ստուգեցինք և ճանապարհ ընկանք դեպի Արատես։

Տեսանյութ՝

Նյութի աղբյուրը Սեդա Վիրաբյանի բլոգ

«Ծտի հետքերով»ընտանեկան ուսումնական նախագծի ամփոփում

DSC_7955Նախապատրաստական աշխատանք

Կարդացել, պատմել, բեմադրել, խաղացել ենք Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Սովորող֊սովորեցնող նախագիծ.  Արևելյան դպրոցի չորրորդ դասարանցիների օգնությամբ էլեկտրոնային նկարչական ծրագրով նկարում ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը»

Սովորողների ստեղծած ընտանեկան ռադիոներկայացումները Читать далее