Աշխատանքային այց Արատես

DSC_8673Արատեսի դպրական կենտրոնում գտնվող ոչ մեծ աշխատանքային խումբը այսօր կատարեց տարածքի մաքրման, հարդարման աշխատանքներ: Առատ ձյան հալվելուն պես, քանի որ ձմռանը մեծ թվով խմբեր են եղել, գետնին հայտնվել էին մեծ թվով ոչ պիտանի իրեր, փայտեր, որոնք տարածքը դարձրել էին անխնամ: Մեր խմբով շրջեցինք կացարանային ողջ տարածքով, հավաքեցին 6 և ավելի տոպրակ աղբ, փոցխեցինք կացարանների հարակից տարածքները, անգամ տերևները, մի քանի մասրենու թուփ ազատեցին չորացած, անպիտան ճյուղերից, տնկեցինք գեորգինայի սոխուկներ, խնձորենու ծառեր և այլ հարակից աշխատանքներ: Վաղը կզբաղվենք արդեն կացարանների ներսի հարդարման աշխատանքներով, կհանենք վառարանները և կկատարենք այն աշխատանքները, որոնք կբխեն այս ամենից: Читать далее

Գրում են Արատեսից վերադարձած ճամբարականները

Այս ճամփորդությունը անցավ հրաշալի, ինչպես բոլոր մնացած ճամփորդությունները: Եթե դեռ չեք եղել Արատեսում, անպայման գնացեք, վայելեք այդ հրաշք միջավայրը, գնացեք ձեր սիրելի ընկերների և ուսուցիչների հետ, որովհետև այդպես շատ ավելի հետաքրքիր ու ջերմ է անցնում:

Պատմում է Համբարձում Մանջոյանը

Իսկ հետո… Մեր խենթություններն այդքանով չէին սահմանափակվում։ Մենք մեր օրը սկսկում էինք ցրտից արթնանալով, հետո սառը ջրով ուշքի էինք գալիս…

Պատմում է Կառոլինա Գրիգորյանը

Այս ճամփորդության ընթացքում ես ձեռք բերեցի նոր ընկերներ, զգացի,որ շրջապաատված եմ բարի ու հոգատար մարդկանցով: Իմ կարծիքով սա ամենամեծ բանն է, որ ես ձեռք եմ բերում ամեն հաջորդ ճամփորդությունից:

Պատմում է Ստյոպա Քերոբյանը

Արդեն երեկո էր, ընթրիքից հետո բոլորս հավաքվել էինք ակումբում և վառարանի մոտ հավաքված զրուցում, քննարկում էինք տարբեր թեմաներ և սեղանի խաղեր էինք խաղում:

Պատմում  է Սամվել Դոխոյանը

Շատ սիրեցի Արատեսը, շատ գեղեցիկ ձմեռ էր Արատեսում։ Առավոտյան, երբ արթնանում էինք,  պատուհանից տեսնում էինք այդ հրաշք տեսարանը։

Պատմում է Անուշ Ոսկանյանը

Խորհրդատու՝ Մարալ Կարապետյան

Իմ առաջին Արատեսը…

IMG_3497-scaled

Ինչքա՜ն բան կկորցնեի ես, եթե չլինեի Արատեսում…ու ինչքան բան են կորցրել նրանք, ովքեր չեն եղել…

Առաջին անգամ էի գնում Արատես: Անսահման ոգևորվածությամբ էի գնում, չէի համբերում, թե երբ եմ տեսնելու այն Արատեսը, որի մասին այդքան լսել եմ: Ճանապարհ ընկանք… ինչպես միշտ, մենք ամբողջ ճանապարհին խոսեցինք, խաղեր խաղացինք: Ճանապարհն ինձ նույնիսկ կարճ թվաց… փաստորեն, արդեն հասել էինք, որոշ հատված պետք է ոտքով գնայինք, քանի որ երթուղու համար դժվարանցանելի էր: Читать далее

Այսպիսով՝ բացահայտեցի Արատեսը

DSC_4167

Ընկերներիցս շատ եմ լսել Արատեսի մասին, թե ինչ կա այնտեղ, ինչպես են իրենց օրն անցկացնում, ինչ արկածներ են ունենում, թե ինչպիսի բնություն ունի Արատեսը․․․ միշտ ցանկություն եմ ունեցել այցելել Արատես և բացահայտել այն։ Եվ ահա առիթը ստեղծվեց, տեղեկացա, որ ճամփորդություն է կազմակերպվում դեպի Արատես, ես էլ որոշեցի միանամ խմբին։ Читать далее

Գարնանամուտին Արատեսում #1

20200228_180834-scaledԵռօրյա հայրենագիտական, արշավախմբային, ընթերցողական ճամբար «Արատես» դպրական կենտրոնում
Փետրվարի 28-ից մարտի 1-ը Արատեսի դպրական կենտրոնում էր Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների նախագծային խումբը։ Չնայած որ գարնանը մնացել էին հաշված ժամեր, Արատեսում դեռ ձմեռ էր։

Ֆոտոշարքի առաջին մասը կարող եք տեսնել Սեբաստացի TV կայքում

Արատես, մի հրաշալի վայր

DSC_4159

Արատես, մի հրաշալի վայր։ Ես շատ եմ եղել Արատեսում, բայց ամեն անգամ նորովի գեղեցկություն եմ տեսնում։ Այնտեղ տեղի ունեցավ ձնե քանդակի փառատոնը. Շատ գեղեցիկ էր, իսկ եղանակը ավելի խորհրդավոր էր դարձրել` առատ տեղացող ձյուն, մառախուղ ու վեր խոյացող խոշոր արձաններ… շատ տպավորիչ էր: Փառատոնի կազմակերպիչը կրթահամալիրն էր, իսկ քանդակագործները Թերլեմեզյան քոլեջի ուսանողները։ Երբ մենք հասանք արդեն քանդակներ կային, բայց մեզ ուղղորդեցին, որ մենք ինքներս պատրաստեինք մեր քանդակները : Читать далее

Ձնե քանդակների արատեսյան փառատոնն ու մենք: Ամփոփում

DSC_4328

????????????????????????????????????

Ձնե քանդակների փառատոնը նոր գույն էր Արատեսում: Փառատոնին մասնակցություն ունեցանք նաև մենք Միջին դպրոցի աշակերտների հետ: Թղթե էսքիզները միասին դարձրինք ինքնատիպ ձյունե քանդակներ, իսկ այդ աշխատանքի իրականացման համար մասնակիցները բաժանվեցին թիմերի՝ բաղկացած երկու աշակերտից և քանդակագործից: Читать далее