Ու էլի կգնանք Արատես…

78107340_2461778834077345_6852801632812400640_n.jpg

Նոյեմբերի 16, 17, 18-ը սեբաստացիներով՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ և քոլեջի ուսանողներ, Արատեսում էին: Ինչու…գնացել էինք հարիսայի ծեսը Արատեսում անցկացնելու: Արատեսի դպրական կենտրոնը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնաճյուղերից մեկն է, և հավասար գործառույթներ ունի՝ դպրոց բնության գրկում, այդ իսկ պատճառով, հարկ համարեցինք ևս մեկ անգամ ծեսով օծելու սիրելի Արատեսը:

Շարունակությունը կարող եք ընթերցել Լիլիթ Յախնիյանի բլոգում…

Արատեսյան բուսական և կենդանական աշխարհի զրույցներ Գայ Օհանյանի հետ

DSC_9526

Արատեսյան ճամփորդության երկրորդ օրվա ընթացքում հանդիպեցինք Հերմոն գյուղի վարչական ներկայացուցիչ, Արատեսի նվիրյալ՝ Գայ Օհանյանի հետ և ճամփորդների մի խմբով քայլեցինք դեպի Արատես գետի վտակ: Քայլքի ընթացքում զրուցեցինք Արատեսի բուսական և կենդանական աշխարհի մասին, քննարկեցինք ձմեռային նախապատրաստական աշխատանքներ: Читать далее

Արգիճի գետի ակունքներում

Մինչ կհասնեինք աշնանային Արատես,  Սևանա լճին միացող և թափվող Արգիճի գետն էր մեզ սպասում իր Արմաղան բարձունքով՝ լեռով։ Սպասված կանգառը ՝ Արգիճի գետի ակունքն էր, որն արդեն մեր երրորդ կանգառն էր, քանի որ մինչ այդ փոքրիկ կանգառ ունեցանք Արմաղան լեռան մոտ։ Արգիճի գետի ակունքներում մի լավ վազվզեցինք, գետակի մի կոմից մյուսը ցատկեցինք, գետի ջրի սառնությունը ստուգեցինք և ճանապարհ ընկանք դեպի Արատես։

Տեսանյութ՝

Նյութի աղբյուրը Սեդա Վիրաբյանի բլոգ

«Ծտի հետքերով»ընտանեկան ուսումնական նախագծի ամփոփում

DSC_7955Նախապատրաստական աշխատանք

Կարդացել, պատմել, բեմադրել, խաղացել ենք Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Սովորող֊սովորեցնող նախագիծ.  Արևելյան դպրոցի չորրորդ դասարանցիների օգնությամբ էլեկտրոնային նկարչական ծրագրով նկարում ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը»

Սովորողների ստեղծած ընտանեկան ռադիոներկայացումները Читать далее

Թոնիրի տաք լավաշ առաջին դասարանցիների կողմից սեփական ձեռքերով. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_8123Դեպի Արատես երկօրյա ճամփորդության մեկնած Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների նախագծային խումբը, այսօր վերադարձավ: Խմբի գործունեությանը մենք անդրադարձել ենք ինչպես տարբեր կարճ հրապարակումներով, այնպես էլ ուղիղ եթերներով, ուստի այսօր կներկայացնեմ փոքր ինչ ավելի մանրամասն և ֆոտոպատումով: Նախօրոք որոշված կազմով մեկնեցինք  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Երթուղին հստակ էր՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Զանգակատուն ու այդպես շարունակ: Читать далее

Արատեսյան ստեղծագործական հավաքի ամփոփում

Արատեսի դպրական կենտրոնի համար ծրագրավորման-ինժեներական գաղափարներ, լուծումներ միանշանակ կարող էինք գտնել հենց Արատեսում: Եվ ստեղծագործական հավաքի հայտարարությունը կազմվեց, էլեկտրոնային փոստով ուղարկվեց սեբաստացիներին, գործընկեր դպրոցներին: Արձագանքեցին կրթահամալիրի սովորողներից, կրթահամալիր ընդունվելու դիմած սովորողներից և Վանաձորի Արմաթ խմբակի սովորողներից: Խումբը պատրաստ է՝ 13 սովորող և երկու դասավանդող: Читать далее