Գարնանային Արատես և ճամբարային քննարկումներ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

новый коллаж.jpg

Երկօրյա աշխատանքային այցը Արատես ավարտվեց: Այցը կարևոր էր մի քանի առումներով: Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ որոշեցինք հունիսի 1-ից մեկնարկող ռազմամարզական ճամբարի տեղն ու քննարկեցինք որոշ ճամբարային բաղադրիչներ, ինչպիսիք են խմելու ջուրը, էլեկտրական հոսանքը, գետում լողալու տեղն ու պայմանները: Այս ամենից բացի, քննարկեցինք հաջորդ շաբաթ Արատեսում կայանալիք կլոր սեղան քննարկման հետ կապված հարցեր, որին մասնակցելու են նաև Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Читать далее

Արատես կատարած աշխատանքային այցի մասին

DSC_6744Օրեր առաջ Արատես կատարած աշխատանքային այցը շատ կարևոր էր կենտրոնի զարգացման և բարեկարգման համար: Աշխատանքները չնայած չէին դադարել, սակայն պետք էր նայել կատարվածը և ըստ կարևորության դասակարգել հետագա անելիքները :Եղանակային պայմաններն արդեն գարնանային են, ձյունը գրեթե ամբողջությամբ հալվել է, բարենպաստ եղանակ է դրսի աշխատանքերը վերսկսելու համար:Անցանք բոլոր կացարաններով, տեսանք կատարված աշխատանքը: Որպես հետագա աշխատանքներ որոշվեց վերականգնել կացարանների վնասված ցեմենտ բետոնե մասերը,Սիրերգության տնակի բակի բարեկարգում, կիսաքանդ հենապատերի քանդում, փոխարենը՝կանաչապատ, անվտանգ լանջերի ստեղծում:

Читать далее

Արատեսյան անցուդարձ

DSC_7952

Ապրիլ ամսվա առաջին կեսը նույնպես Արատեսի դպրական կենտրոնում  հագեցած էր աշխատանքային ակտիվությամբ: Շինբարեկարգման աշխատանքները նոր թափ են ստացել,որը կապված է եղանակային պայմանների բարելավման,բնության զարթոնքի հետ: Ձյան տակ թաքնված շինաղբը  հեռացվել է: Ավարտվել է դուռ-պատուհանների վերանորգում, բարեկարգումը, կառուցվել է պանդոկին կից շինության տանիքը և դեպի պատշգամբ բարձրացող աստիճանները: Հավաքվել է Գեղարվեստի կացարանի՝ դեպի արևմուտք նայող մեծ պատուհանի ցեմենտ բետոնե կարկասը, լուսամուտն էլ շուտով կտեղադրվի: Ճամբարային կյանքը փոքր ինչ պասիվացել է ձնհալի և դրա հետևանքով առաջացած ցեխի պատճառով,սակայն հաջորդ շաբաթ արդեն ունենք խումբ՝ Ավագ դպրոցից Ջուլի Սիմոնյանի ղեկավարությամբ: Առաջիկայում կկառուցվեն և կբարելավվեն սանիտարահիգենիկ պայմանները, պանդոկին կից շինությունում կկառուցվի պետքարան,ցնցուղարան և նրան կից մառանը, ինչպես նաև ճամբարային մասի ցնցուղարանն ու պետքարանը,հիգիենայի համար նախատեսված սենյակը: Читать далее

Արատեսի դպրական կենտրոն․ տեղեկանք

dsc_2584

Արատեսի դպրական կենտրոն

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ: Читать далее

Արատեսի դպրական կենտրոնի զարգացման սխեմա

dsc_2286

Արատեսի դպրական կենտրոն

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:

Читать далее

Արի, տես Արատեսը

IMG_4374Արատես, դու էլ դարձար մեր հիշողությունների ապաստարաններից։ Մանկության և պատանեկության խառնուրդի վերջին կաթիլները քո վրա էլ կտեղան։

Ճամփորդական պատումը և նկարաշարը՝ 10-րդ դասարանի սովորող Նանոր Հովհաննիսյանի ուսումնական բլոգում:

Խորհրդատու՝ Ջուլի Սիմոնյան

Արատեսի դպրական կենտրոնի նվերը Աստղիկ-Աննա Բլեյանին

новый коллаж

Մեր սիրելի փոքրիկ ծաղիկ

Մեր երազի տաք ծիծաղիկ

Երբ ծնվեցիր, արև բացվեց

Մեր սրտերը լույսով լցվեց:

Երբ լրացավ քառասուն օր

Եկեղեցի տարանք մեր սուրբ

Տերը տվեց օրհնանք, օրոր

Դու մեր Աստղիկ, ծաղիկ մեր նուրբ:

Մկրտության լույսով օծուն

Դարձար ժպիտ աստվածային,

Սուրբ մեռոնով բերեցինք տուն

Աստղիկ բացվեց կենաց ծառին:

Այսպիսին է ձմեռային Արատեսը՝ ձյունով պարուրված

dsc_2681Ինչպես վերջին ամիսների շաբաթվա վերջին օրերին, երեկ նույնպես եղանք Արատեսում՝ աշխատանքային, գնահատման և հետագա աշխատանքների պլանավորման հարցերով: Մեր փոքրիկ խմբի անդամները իրենց առաջարկությունները արեցին կացարանների կահավորման, վերանորոգման շուրջ, ինչպես նաև գնահատեցին կատարվածը: Արատեսում ձյուն ձմեռ է և իր գիրկն է կանչում մեծաթիվ սեբաստացիների՝ ձմեռային մարզական խաղեր կազմակերպելու, տաքուկ վառարանների մոտ կարտոֆիլ համտեսելու՝ «Աղավնաձոր-Սեբաստացի» գինով: Читать далее