Արատեսյան աստղազարդ օրեր

DSCN0945Սեպտեմբերի 28-30-ը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ և 10-րդ դասարանցնիներն անցկացրին Արատեսում։ Ճանապարհորդությունը եռակողմ էր՝ աստղագիտական-էկոլոգիական-հայրենագիտական։
Ճամբարին մասնակցում էին այն սովորողները, ովքեր առաջին անգամ պետք է ոտք դնեին Արատես, և նաև նրանք, ում տիար Բլեյանը պաշտոնապես անվանեց արատեսցի։ Читать далее

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՐԱՏԵՍՈՒՄ


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատես դպրական կենտրոնի ռազմամարզական ճամբար. 2018-2019 ուստարի 

Ճամբարի ժամկետը
Սեպտեմբերի 14-սեպտեմբերի 16

Նպատակը
  • Ռազմամարզական պարապմունքներ, խաղեր
  • Արատեսի դպրական կենտրոնի բարեկարգման, շինարարական աշխատանքներ

Читать далее

Իմ օրերի գոհության արտահայտիչը. շնորհակալ եմ…

Այս օրերին, երեկվա օրը՝ գագաթ, ամենաշատ գործածվող բառերից է «շնորհակալ եմ»-ը: Հերթապահ չէ, իմ օրերի վիճակի գոհության արտահայտիչն է, այո՛, գոհանում եմ ես 2018-2019-ի սեպտեմբերյան մեր սկիզբով՝ կյանքի-աշխատանքի, որ ուսումնական-համայնքային է իր բովանդակությամբ ու կազմակերպմամբ, և երկա՜ր-հատու մի բառով ես ասում եմ՝ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, սեբաստացի-ոչ սեբաստացի, ծանոթ-անծանոթ, ով մասնակից է գոհության այս վիճակի ստեղծմանը: Սա է իմ նվերը, իմ վարձքը… Читать далее

Կիրակի. փախուստ քնով ու վերադարձ գրով…

 

DSCN0093

Որքան էլ ճանապարհը Եղեգիսի Արատես կարճ չես համարի (այս անգամ՝ երկու կողմն էլ Արտաշատի խճուղով, Եղեգնաձորով, Եղեգիսի կիրճով, ուղիղ 150 կմ մի կողմի երկարությամբ), այն ավելի երկարեց. գնալիս էլ, գալիս էլ դադարներով էր: Խոստումը իմ երիտասարդ գործընկերներին՝ ճանապարհն էլ ավելի հետաքրքիր, հայրենագիտական դարձնելու, հայրենագիտական նորություններով-շեղումներով-դադարներով, շփում դարձավ Վայոց ձոր-Եղեգնաձորի մարդկանց հետ, ծանոթ-անծանոթ, իրենց օրվա հոգսերով-մտահոգություններով… Այսքան անհանգստություն մեկ օրվա՝ կիրակիի համար շատ էր, որ մարդիկ բեռնեցին ինձ իշխանական Երևան տանելու համար, ու մթնով վերադարձին, Միքայելը Ղազարյան հուսալի ընկերը՝ ղեկին, ես Դավիթ Բլեյանի նման քնեցի-փրկվեցի: Ու հիմա մութուլուսին սովորականի պես ձեզ հետ եմ, ընթերցող-չընթերցող, սեբաստացի-ոչ սեբաստացի, իմ գրով, այստեղից և կիրակիի մասին իմ պատումի վերնագիրը՝ փախուստ քնով ու վերադարձ գրով…

Շնորհակալ եմ Արատեսում Վայքի Ազատեկի և Եղեգիսի Գողթանիկի երիտասարդ, նոր տնօրեններին՝ Կարենին ու Աշգիշտիին, ծանոթանալու, Արատեսով քայլելու, լավաշով, պանրով, մեղրով ու մածունով աղուհաց կիսելու համար: Մենք դպրական կենտրոնի գործունեության, 2018-2019-ի «Ուսումնական Վայոց ձոր», «Կրթության կազմակերպումը խոշորացված համայնքում» նախագծերի շրջանակում կօգնենք յուրաքանչյուր բնակչի՝ կարիքները կրթական խնդիր դարձնելու և լուծելու։ Լավ է, որ Արատեսում այս մասին է մեր խոսակցությունը Վայոց ձորի կրթության վարչության պետ Արփիար Ղազարյանի, երիտասարդական կենտրոնի անդամների, Եղեգիսի առանձին գյուղապետերի մասնակցությամբ։ Յուրաքանչյուր շահառու Արատեսի դպրական կենտրոնում այս նախագծերին ներգրավվելու մյուսներին հավասար հնարավորություն կունենա. շնորհքի-ջանքի-նախաձեռնության հարց է։

Վերադարձին մերը դարձած ջրվեժի գյոլում լողալը հարմար էր արմատներով Նախիջևանի Բիստից, ծնունդով հայաստանցի՝ աբովյանցի Արգիշտիի ուղեկցությամբ Եղեգիսի Գողթանիկում շրջայց կատարելու, դպրոց մտնելու համար: Արգիշտին ոգևորված է. չորս առաջին դասարանցի, 21 սովորող, գյուղի-դպրոցի սքանչելի դիրք, հողատարածք երկրագործության համար, դպրոցին պատկանող փեթակներում մեղրի լավ բերք… Ոչինչ, որ անճոռնի, գործարան հիշեցնող շենք է, առայժմ անմխիթար միջավայրով… Ոչինչ, եղբայր ու այսուհետ հարազատ Գողթենիկ-բիստեցիներ, դրախտի ճամփով միասին կանցնենք, գործընկեր ենք:

Ոչ միայն Վայոց ձորի, Հայաստանի խոշոր գյուղներից է, ինքն իրենով խոշորացված համայնք Մալիշկան, ու կիրակի այստեղ ծավալվող համայնքային կյանքի խմորումները՝ մի կողմում ցուցարարներ, Առինջ մոլի (խոսքի մեջ ինձ փոխանցում են), մյուս կողմում՝ մալիշկեցիք, իրենց անուն հանած գյուղապետ Մհերը… Երեկ ողջ Վայոց ձորը հետևում էր-մասնակից էր Մալիշկայի զարգացումներին, նրանց միջոցով և մենք, չնայած որ Վայքի ճանապարհը բռնած Մալիշկան՝ ո՜ւր, սարերում ծվարած Արատեսը՝ ուր… Մալիշկան՝ հայտնված Ձորի, հանրապետության քաղաքական իրադարձությունների խաչմերուկում, իր ներուժը, համայնքային համերաշխությունը դրսևորելու պատվեր է ստացել…

 ՀՀ նախագահի այցը կրթահամալիր։

Ամեն օր ավելի ու ավելի խորոտիկ է դառնում բոլորիս Արատեսը, ավելի կարմիր ու ավելի ծաղիկ… մաքրվելով 100-200 տարվա շինարարական, բնության պարգև ներդաշնակությունը խաթարող միջամտություններից, գյուղական տնակների մուգ կարմիրով, բաց-միասնական բնակատեղիով ավելի ու ավելի գրավիչ… Այս օրերին Էմանուելի և Սմբատի ղեկավարությամբ կրթահամալիրի ավագ դպրոցի հերթական աշխատանքային ջոկատը սկսեց մարզադաշտի տարածքի մաքրումը-կազմակերպումը, որ նախատեսել ենք ավարտել հոկտեմբերին, շարունակեց դպրական կենտրոնի մուտքի, եկեղեցամերձ տարածքի բարեկարգումը… Իմ այցը շինարարների հետ այսպիսի հարցեր քննարկելու համար էր՝ սեբաստացի իրավասության ներքո, բոլորը՝ լուծելի… Եղեգիսցի-զնաբերդցի Արմենի շինարարական բրիգադը համերաշխ իր գործին էր: Տեսանք:

 Սաթեն Գևորգյանն ու  էլֆերը։

Իսկ ահա Չիվայում 2018-ի ապրիլյան ընդվզումի մի խումբ մասնակիցների մեզ հարկադրած կանգառը-հանդիպումը, ինձ փակուղային է թվում… Ի՞նչ եղավ երեք ամիս առաջվա ոգևորվածությունը, ի՞նչ արժեր այն, եթե ընդունակ չէր դարձնելու ձեզ՝ առօրեական-գյուղական հողի-բերքի-ջրի-աղբյուրի-բարիքի խնդիրները լուծելու… Ես ամենուր հանդես եմ գալիս իմ՝ Աշոտ Բլեյան-տիարի համերաշխությամբ, բայց այստեղ՝ Չիվայում, այն քիչ է, նրանք ուզում են իմ միջոցով ստանալ իշխանության միջամտությունը… Լսելի լինեն, որ Նիկոլը իր կախարդական գավազանով հասնի, Չիվան պատած անարդարություններից իրենց շուտափույթ ազատի… Անհանգստությամբ փոխանցում եմ այդ անհանգստությունը իմ այս գրով…

Կարդո՞ւմ է Նիկոլը իմ գիրը նախածննդյան: Ստուգենք:

Կրթահամալիրի տնօրենի այսօրվա գրից

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. DSCN9981ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Բնության գրկում դպրոցը՝ Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  3. Դպրական կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  4. Դպրական կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  5. Դպրական կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  6. Դպրական կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  7. Դպրական կենտրոնը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրական կենտրոնի կանոնադրություններով:
  8. Դպրական կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք:
  9. Դպրական կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  10. Կարճ անվանումն է` Արատեսի դպրական կենտրոն:
  11. Դպրական կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ` aratesmskh.wordpress.com, որը գործում է որպես դպրական կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
  12. Դպրական կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, այդ թվում՝ օտարերկրյա և կազմակերպությունների հետ:

Читать далее

Արատես…այն տեսնել է պետք…

DSCN0356

…Այստեղ են ասել՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել…
Իսկական ,,արի ու տես,,…պետք է գնաս, որ տեսնես, թե որտեղ է գտնվում նախկինում ադրբեջանաբնակ, իսկ 1988 թվականից դատարկված, բայց ապրել երազող Արատես գյուղը:
Արատեսը գտնվում է Վայոց Ձորի մարզում և ընդգրկված է Եղեգիս խոշորացված համայնքի կազմում: Գյուղը ծվարած է Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Արատես գետի հովտում՝ շրջապատված բարձր ու թիկնեղ սարերով: Այն առավել հայտնի է Արատեսի վանքով՝ կառուցված 7- րդ դարում:

 

Читать далее

Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի անդրադարձը՝ Արատես դպրական կենտրոնում եռօրյա ճամբարին

Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի և «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի անդամները հետաքրքիր իրադարձություններով լի և հագեցած երեք օրեր անցկացրեցին Արատես գյուղում:
«Դպրոց բնության գրկում» վրանային ճամբարի 20 մասնակից երիտասարդները քննարկեցին «Արատեսի դպրական կենտրոն» նախագիծը, դրա իրականացման հետագա քայերը: Երեկոյան խարույկի շուրջ ծավալված մտերմիկ քննարկումների արդյունքում հետաքրքիր առաջարկներ արվեցին, որոնք հետագայում կարող են ընդգրկվել դպրական կենտրոնի նախագծի աշխատանքներում:

Читать далее

Արատեսի նվիրյալ. Մելանյա Դովլաթյան

Մելանյա Դովլաթյան: Վայոց ձորի հուշարձանների մեծ գիտակ, իսկական նվիրյալ, ով հուշարձանների պահպանության ոլորտում 25 տարվա աշխատանքի ընթացքում միայն կրկնապատկել ու եռապատկել է իր նվիրումը:

Իտալացի ռեստավրատորների վերականգնողական նախնական ծրագիրը Արատեսի համար

Ռեստավրացիան իրականացվելու է լուծույթների, ներարկման կամ կապակցող խառնուրդներով ամրացման ճանապարհով, որի շնորհիվ պատերի ներքին դատարկ տարածությունները կլցվեն, կամրանան և կունենան մեխանիկական ու կառուցվածքային դիմակայության նոր հնարավորություն:

Читать далее

Աշխատանք և հանգիստ Արատեսում

DSC_0465

ՀՐԱՄԱՆ
08.08.2018թ.

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի  առաջարկությամբ «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբին օգոստոսի 10-12-ը թույլ տալ «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարում կազմակերպման նպատակով Արատեսում շարունակել նախապատրաստական աշխատանքը։ Այդ նպատակով՝

Читать далее