1994-ի ամռանը, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, երբ արդեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրել էին Բիշքեքյան համաձայնագիրը անժամկետ զինադադարի մասին, երբ Երևանում արդեն կանոնավոր կերպով երկու անգամ երկու ժամով էլեկտրականություն էին տալիս, երբ Հայաստանի գրեթե բոլոր հանգստյան տները դեռ լիքն էին Ադրբեջանից ժամանած փախստականներով և որևէ տեղ հնարավոր չէր ընտանիքով մեկնել ամռան տապին, ես իմ ընտանիքի հետ հաճույքով միացա Արատեսի ամառային տասնօրյա ճամբար մեկնող մեր կրթահամալիրի մոտ 30 հոգանոց խմբին: Ճամբարի ղեկավար էր նշանակվել այն ժամանակ դեռ չամուսնացած (կես կատակ կես լուրջ ասում էր, որ կամուսնանա, երբ կկարողանա «Բոթասներ» գնել…որքան դժվար և միևնույն ժամանակ հուսառատ տարիներ էին) Արտեմ Ալեքյանը: Ճամբարային 10 օրերից միայն երկու օրը Արտեմը կարողացավ ղեկավարել այդ մեծ խմբին: Читать далее
Արխիվային նյութեր
Իտալացի ռեստավրատորների վերականգնողական նախնական ծրագիրը Արատեսի համար
Ռեստավրացիան իրականացվելու է լուծույթների, ներարկման կամ կապակցող խառնուրդներով ամրացման ճանապարհով, որի շնորհիվ պատերի ներքին դատարկ տարածությունները կլցվեն, կամրանան և կունենան մեխանիկական ու կառուցվածքային դիմակայության նոր հնարավորություն:
Ողջո՜ւյն, Արատես․․․ որ տեսա քեզ․․․
Մեր այցը Եղեգիսի կիրճ, Արատես, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ, աշխատանքային է․ առաջիկա 2-3 տարին Արատեսում «Դպրոց բնության գրկում» նախագծի նորացման, ամբողջացման գործածման համար վճռական շրջան է․ անավարտ, կիսատ չի կարելի թողնել Արատեսում սկսածը․․․ Читать далее
Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր (արխիվ)
«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ.
Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ: Այդպես էլ ասացին՝ կգաք դուք, թե չէ կգա գյուղը:
Արատեսը՝ կենդանի Գլաձոր
Ի բազում ամայ տենչեցեալ եմ այսմ իրագործութեան…
Ստ. Օրբելյան
Եղեգնաձորի «Վերելք» թերթ։ 1989թ.
Վերահրապարակվել է «Գարուն» ամսագրի 1990թ. 8-րդ համարում
Այսօր արդեն հանրապետությունում մեծ ճանաչում է վայելում Երևանի Մ. Սեբաստացու անվան փորձարարական դպրոցը: Իսկ ովքեր ուզում են ճշտել, թե դա իսկապես որ դպրոցն է, որ այդքան շատ հետաքրքրություն ու կրքեր է արթնացրել, ավելի տեղյակները ասում են՝ դա Աշոտ Բլեյանի դպրոցն է: