Այսպիսին էր աշխատանքային օրը Արատեսում

IMG_2131Այսօր ևս շարունակեցինք գյուղատնտեսական, բարեկարգման և կացարանների մաքրման աշխատանքները Արատեսում: Երեկ հանված առուներով ջրեցինք ծառերը, նոր առուներ հանեցիքն և նոր տնկված ծառերը ու թփերը ջրեցինք: Читать далее

«Վարորդների վարդուղի» Արատեսում կամ ուղղակի աշխատանքային եռուզեռ. ՖՈՏՈՇԱՐՔ

20200514_164341Այսօր Արատես ժամանեցինք հերթական աշխատանքային խմբով: Խմբի անդամները կրթահամալիրում սովորողներին տեղափոխող վարորդներն էին, ովքեր իրենց հետ բերել էին 50 թուփ վարդ: Վարդերը տնկեցինք ակումբի դիմացի ձախ հատվածում և այդ տարածքը անվանակոչեցինք «Վարորդների վարդուղի»: Այս աշխատանքից բացի նաև առուներ հանեցինք, ծառերի բները փորեցինք, որպեսզի ջրենք: Արատեսում տաք, գարնանային, աշխատանքային օրեր են և եղանակը դեռ էլի կտաքանա: Մենք՝ մեր ընտանեկան խմբով, կշարունակենք աշխատանքը, իսկ վարորդների խումբը այսօր կվերադառնա  Երևան: Читать далее

Ծառատունկ Արատեսում. ՖՈՏՈՇԱՐՔ

95123730_668528340598239_1152972584652898304_nԱյսօր Արատեսում տնկվեցին քսանհինգ հատ կեչու տնկիներ դեպի հյուսիսային կողմ տանող ճանապարհի ձախակողմյան մասում: Ծառատունկը նվիրված է Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և պետք է տնկվեր ապրիլի 24-ին, բայց քանի որ այդ օրը ձյուն եկավ, դրա համար հետաձգվեց: Նաև տնկիների շուրջ փայտեր տնկվեցին, որ պաշտանեն վնասվելուց:

Լուսանկարները՝Տարոն Հակոբյանի Читать далее

Գարուն ա, ձուն ա արել…

DSC_9324Արատեսում ամբողջ գիշեր առատ ձյուն է եկել և այս պահին այնպիսի տեսարան է կարծես ձմռան հունվար կամ փետրվար ամիսն է: Արատեսը գտնվում է ծովի մակերևույթից 1976 մ բարձրության վրա: Բարեբախտաբար ծառերը դեռ չէին հասցրել ծաղկել և ձյունը մեծ վնասներ չի հասցնի: Այս պահին էլ դեռ նույն ինտենսիվությամբ տեղում է: Читать далее

Օրվա հաշվետվություն

DSC_9191

Արատեսում այսօր առավոտից հորդառատ անձրև էր տեղում, որն էլ ստիպեց կատարել ներսի աշխատանքներ: Սկսեցինք պահեստի մուտքի մաքրությունից, ավելորդ շինափայտերի տեղափոխությունից ձեղնահարկ, ներսում՝գործիքների, սարքավորումների դասավորություն, մաքրություն և այլ հարակից աշխատանքներ: 

Читать далее