Իմ առաջին Արատեսը…

IMG_3497-scaled

Ինչքա՜ն բան կկորցնեի ես, եթե չլինեի Արատեսում…ու ինչքան բան են կորցրել նրանք, ովքեր չեն եղել…

Առաջին անգամ էի գնում Արատես: Անսահման ոգևորվածությամբ էի գնում, չէի համբերում, թե երբ եմ տեսնելու այն Արատեսը, որի մասին այդքան լսել եմ: Ճանապարհ ընկանք… ինչպես միշտ, մենք ամբողջ ճանապարհին խոսեցինք, խաղեր խաղացինք: Ճանապարհն ինձ նույնիսկ կարճ թվաց… փաստորեն, արդեն հասել էինք, որոշ հատված պետք է ոտքով գնայինք, քանի որ երթուղու համար դժվարանցանելի էր: Читать далее

Գարնանամուտին Արատեսում #1

20200228_180834-scaledԵռօրյա հայրենագիտական, արշավախմբային, ընթերցողական ճամբար «Արատես» դպրական կենտրոնում
Փետրվարի 28-ից մարտի 1-ը Արատեսի դպրական կենտրոնում էր Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների նախագծային խումբը։ Չնայած որ գարնանը մնացել էին հաշված ժամեր, Արատեսում դեռ ձմեռ էր։

Ֆոտոշարքի առաջին մասը կարող եք տեսնել Սեբաստացի TV կայքում

Տեառնընդառաջի տոնը Արատեսում

новый коллажՏեառնընդառաջի տոնը Արատեսում ևս նշեցինք: Մասնակիցներն էին կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ, սովորողներ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներ: Ստորև ներկայացնում ենք ուղիղ եթերները, որոնք կատարվել են դպրական կենտրոնի ֆեյսբուքյան էջից և լուսանկարներ:

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

Читать далее

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐԱՏԵՍ

img_5668Երազանքս` իրականություն…

Բնությունն է տարերքս ու աշխատանքային, ուսումնական թոհ ու բոհի մեջ, դժվար է հայտնվել բնության գրկում… Բայց «Ձնե քանդակների փառատոնն» իրական առիթ էր հայտնվելու ձմեռային Արատեսում:

Շարունակությունը՝ Աննա Երիցյանի բլոգում

Այսօր էլ այսպես

1 (49)Այսօր Արատեսում ճամբարային հերթափոխ էր: Միջին դպրոցի խմբին փոխարինեց Քոլեջի խումբը: Միջինի սովորողները՝ Վարդուհի Հայրյանի գլխավորությամբ, չէին ցանկանում իրենց տեղը զիջել Քոլեջին: Միջին դպրոցի սովորղների հետ այսօր էլ քալարշավ կատարեցինք դեպի Արատեսի նշանավոր, խորհրդավոր աղբյուր: Սովորողները ապշեցին, տեսնելով, թե ինչպես է ջուրը քարերի արանքից՝ մամուռներով մզվելով դուրս գալիս և խոստովանեցին, որ նման համով ջուր երբեք չեն խմել: Վերջում խոստացան, որ փետրվարին նույնպես կայցելեն Արատես:

Քոլեջի սովորողներն էլ՝ շարունակեցին ձյունե քանդակների փառատոնը՝ Ալիս Դանիելյանի գլխավորությամբ, ում հետ նայեցինք փառատոնի համար անհրաժեշտ տարածքը, ձյան քանակությունը, կացարանայաին և խոհանոցային պայմանները: Փառատոնը տեղի կունենա փետրվարի 3-7-ը: Читать далее

Արատեսի այսօրը լուսանկարներով

DSC_3321Արատեսում գտնվող միջին դպրոցի սովորողների խումբը այսօր վայելեցին ձյունառատ, տաքուկ Արատեսը: Քայլեցինք դեպի հյուսիս արևմուտք, ձնե քանդակների փառատոնի համար նախատեսված հարթակում ձնագնդիկ խաղացինք, վազեցինք և սահնակներով վերադարձանք Արատես: Վաղը միջին դպրոցի սովորողներին փոխարինելու կգա Քոլեջի խումբը: Բարով գան: Читать далее

Ուղիղ միացումներ ուս. կենտրոնից

82869657_184212792659359_2226916997965283328_nՁեզ ենք ներկայացնում Արատեսի դպրական կնետրոնից ուղիղ միացումներ, որոնց թիվը պարբերաբար կավելանա: Այս պահին այստեղ ձյուն ձմեռ է: Ամբողջ գիշեր առատ ձյուն է տեղացել, հիմա էլ դեռ շարունակվում է: Ճամբարում են Միջին դպրոցի նախագծային խմբի սովորողները, ովքեր վայելում են իրենց ընձեռնված այս բացառիկ հնարավարությունը:

Այս պահին Արատեսում

Ձյուն, ձմեռ Արատես

Առավոտյան նախավարժանք

Քայլարշավ դեպի հյուսիս