Արատեսը ևս պատրաստվում է նոր ուսումնական տարվան

117890080_190807255802523_3735011246001704163_nԱրատեսի դպրական կենտրոնում պատրաստվում ենք նոր ուսումնական տարվան։ Արդեն Արատեսում ունենք դաշնամուր, գիթառ, քահոն։ Մեղրաքամն էլ դե՝ մեղրաքամի ծեսին կփորձարկենք։ Մեաղվաբույծի տան վերականգնողական-վերանորոգման աշխատանքներն էլ ակտիվ ընթանում է ի շնորհիվ վարպետ Մինասի: Читать далее

Արատեսյան պտույտներ

DSC_3044Արևեմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների մի խումբ սովորողներ՝ կազմակերպիչ Սոնա Փափազյանի ընկերակցությամբ, իրենց ձմեռային ճամբարն են վայելում Արատեսում: Այսօր քայլքով գնացինք դեպի հյուսիս՝ Արատես գետի մոտ, իսկ ճանապարհին տեսանք այն հարթ տարածքը, որը կդառնա չմշկասահքի հարթակ:

Սովորողները արդեն մեկնարկել են առաջիկայում Արատեսում տեղի ունենալիք սառցե քանդակների սիմպոզիումը և ձյունից պատրաստում են՝ Արարատ լեռ, ձնեմարդ, ձնեծառ, սառցե այգի: Читать далее

Աշնանային Արատեսում

DSC_9492.JPGԱյս շաբաթ ևս երկու հետաքրքիր նախագծային խմբի ուղեկցեցի Արատես: Մեկնեցինք Վարդենյանց լեռնանցքով, կանգ առնելով Հայրավանքում, Օրբելյանների քարավանատանը, այնուհետև Եղեգիսի կիրճ, Շատինով դեպի Արտաբույնք և քայլարշավ դեպի Սմբատաբերդ: Читать далее

Թոնիրի տաք լավաշ առաջին դասարանցիների կողմից սեփական ձեռքերով. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_8123Դեպի Արատես երկօրյա ճամփորդության մեկնած Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների նախագծային խումբը, այսօր վերադարձավ: Խմբի գործունեությանը մենք անդրադարձել ենք ինչպես տարբեր կարճ հրապարակումներով, այնպես էլ ուղիղ եթերներով, ուստի այսօր կներկայացնեմ փոքր ինչ ավելի մանրամասն և ֆոտոպատումով: Նախօրոք որոշված կազմով մեկնեցինք  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Երթուղին հստակ էր՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Զանգակատուն ու այդպես շարունակ: Читать далее

Սմբատաբերդ-Սևան ֆոտոքրոնիկոն

DSC_0868

Երեկ՝ Սմբատաբերդով,Մարինե Մկրտչյանի ղեկավարած Վարդավառի ծեսով, ձիավարությամբ, այսօր վերադարձը  Սևանի «Ժայռ» ճամբար՝ Օրբելյանների քարավանատնով և Հայրավանքով, ավագ դպրոցի սովորողները շարունակում են  Փարիզից ժամանած իրենց  հայ ընկերներին զարմացնել դրախտային Հայաստանի գողտրիկ անկյուններով: Читать далее

Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին նաև մի խումբ սեբաստացիներ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_2619Համապետական շաբաթօրյակին այսօր մարտի 23–ին մասնակցեցին նաև Արատեսի դպրական կենտրոնում գտնվող Միջին դպրոցի մի խումբ սովորողներ: Վերջիններս աղբից մաքրեցին դպրական կենտրոնի տարածքը, կացարանների ներսը, բակերը: Читать далее