Համերգ-հոգատարություն «Արմեն Հյուսնունց» կվինտետ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Սեբաստիա» ճշհամերգասրահում կազմակերպվեց բացառիկ համերգ-հոգատարություն։ Համերգային ծրագիրը իրականացրեց «Արմեն Հյուսնունց» կվինտետը։ Համերգ-հոգատարության ողջ հասույթը կուղղվի Արատեսի դպրական կենտրոնում ռազմամարզական ակումբի մարզադաշտերի կառուցման գործին․ 

Ամբողջական ֆոտոշարքը տես ուսումնակն կենտրոնի ֆեյսբուքյան էջում

Ձնե-սառցե քանդակների փառատոն

Ձնե-սառցե քանդակների փառատոն Արատեսի դպրական կենտրոնում։Հունվարի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կմեկնարկի Ձնե քանդակների փառատոնային ճամբարը։

Читать далее

Արատեսում ուշ աշուն է, տաք վառարան ու պլեճ…ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_4982.JPGԱյսօր վերադարձանք Արատեսից, որտեղ գնացել էինք եռօրյա ճամբարի միջին դպրոցի նախագծային խմբով: Խմբի գործունեության հիմնական նպատակը աշխատանքը և ձմեռվա նախապատրաստությունն էր: Միասին կահավորեցինք լաբորատորիայի տնակը գիշերակացի համար, Տարոնը հոսանք քաշեց, ես ապակիներ տեղադրեցի, սովորողները մաքրությունն արեցին: Читать далее

Ծառատունկ Արատեսում

DSC_1905«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» (FPWC) և «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրը վերջինիս մասնաճյուղ հանդիսացող Արատեսի դպրական կենտրոնում իրականացրեցին ծառատունկ: Կենտրոնի տարածքում տնկվեց 100 հատ վայրի նշի ծառ: Հիմնադրամի ներկայացուցիչը խոստացավ, որ բացի այս ծառատեսակից հետագայում այլ տնկիներ ևս կտրամադրվեն: Ծառատունկը իրականացրեցին կենտրոնում եռօրյա ճամբարին մասնակցող «Մարզական աշուն» նախագծով Երևան քաղաքի տարբեր դպրոցների բարձր դասարանների սովորողները: Ծառերը տնկվեցին հիմնականում լանջերի փեշերին, որպեսզի նաև նշենիները իրենց հզոր արմատային համակարգով ամրացնեն հողը: Читать далее

Սմբատաբերդ-Սևան ֆոտոքրոնիկոն

DSC_0868

Երեկ՝ Սմբատաբերդով,Մարինե Մկրտչյանի ղեկավարած Վարդավառի ծեսով, ձիավարությամբ, այսօր վերադարձը  Սևանի «Ժայռ» ճամբար՝ Օրբելյանների քարավանատնով և Հայրավանքով, ավագ դպրոցի սովորողները շարունակում են  Փարիզից ժամանած իրենց  հայ ընկերներին զարմացնել դրախտային Հայաստանի գողտրիկ անկյուններով: Читать далее

Գարնանային Արատես և ճամբարային քննարկումներ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

новый коллаж.jpg

Երկօրյա աշխատանքային այցը Արատես ավարտվեց: Այցը կարևոր էր մի քանի առումներով: Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ որոշեցինք հունիսի 1-ից մեկնարկող ռազմամարզական ճամբարի տեղն ու քննարկեցինք որոշ ճամբարային բաղադրիչներ, ինչպիսիք են խմելու ջուրը, էլեկտրական հոսանքը, գետում լողալու տեղն ու պայմանները: Այս ամենից բացի, քննարկեցինք հաջորդ շաբաթ Արատեսում կայանալիք կլոր սեղան քննարկման հետ կապված հարցեր, որին մասնակցելու են նաև Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Читать далее

Ճանապարհ դեպի Արատես և ֆուտբոլային գոլառատ հանդիպում

DSC_9858.JPGԱյսօր Արատես մեկնեց Ավագ դպրոցի հերթական նախագծային խումբը ղեկավար Ջուլի Սիմոնյանի և Ալինա Թումասյանի գլխավորությամբ: Սեբաստացիները մինչև Արատես հասնելը արդեն նախօրոք պայմանավորված կանգառ ունեցան Եղեգիս համայնքում, որտեղ գյուղի դպրոցականների հետ ֆուտբոլային հանդիպում անցկացրեցին: Հաշիվը ավարտվեց 4:3՝ հօգուտ եղեգիսցիների: Հանդիպումից հետո ժամանեցինք Արատես, տեղավորվեցինք կացարաներում, որից հետ երեկոն շարունակեցինք սպորտային խաղերով: Արատեսում գարնան շունչը նոր-նոր է զգացվում: Հազիվ երևում են մեկ-երկու գարնանաբեր ծաղիկներ և կանաչ տարածքներ: Օրերը տաքացել են, որի շնորհիվ շինբարեկարգման աշխատանքները նոր հուն են մտել: Վաղը ավելի մանրամասն կներկայացնեմ արատեսյան անցուդարձը լուսանկարներով, իսկ այսօր այսքանը: Читать далее