Գարնանային Արատեսի հաշվետու պատում

Գարնանային Արատես նախագծով Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների 21 հոգանոց խումբը ապրիլի 19-21-ը Արատեսում էր։

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, որտեղ և հանդիպեցինք, այնուհետև մասնակցեցինք Ուսումնական ժամերգության։

Նախագիծը իր մեջ քանի որ ուներ ուսումնահայրենագիտական բաղադրիչ, մենք ունեինք հայրենագիտական կանգառներ, քայլքեր  ճանապարհին։ Նախ մեր ուշադրության կենտրոնում էր Արարատը` իր վեհաշուք տեսքով։ Մեր դիտակետում էին նաև միջմարզային անցումները` Երևան- Արարատի մարզ- Վայոց ձորի մարզ։ Առաջին կանգառն արեցինք Արենի- Արփի գյուղերի միջև ընկած հատվածում` Արփայի հովտում։ Մենք սիրում ենք այս հովիտը, բայց այս անգամ ավելի զգույշ պետք է լինեինք, որովհետև գետը վարարել, իր ափերից դուրս էր եկել, ողողել մոտակայքը։ Արփայի մասին զրուցելուց  հետո մաքրեցինք տարածքը և շարունակեցինք ճանապարհը։

Ամփոփումը՝ Արմինե Գոգինյանի բլոգում։

Քոլեջը Արատեսում էր

Մայիսի 9-11 կայացավ հերթական արատեսյան ճանապարհորդությունը։ Այս անգամ նախագծի իրականացնողները և հեղինակները 3-րդ կուրսի զբոսաշրջության բաժնի սովորողներ’ Գոհար Սիմոնյանը և Մարիամ Սմբատյանը, 1-ին կուրսի սովորող Արծրուն Ղարագյոզյանն էին։

Ճամփորդության հաշվետվությունը՝ բլոգում։

Լուր Արատեսից. Հաշվետվություն

Մայիսի 3-5-ը ըստ նախագծի ` Միջին դպրոցի տարատարիք խմբով մեկնեցինք Արատես` բացահայտելու գարնանային զմրուխտ դարձած Արատեսը: Այս շրջանում դեռ չէի եղել այստեղ, և շատ ուզում էի ծաղկունքի շրջանը բռնացնել:

Հաշվետվությունը՝ Գոհար Եղոյանի բլոգում։

«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակիցն է Տիգրան Հարությունյանը. Արատեսը կունենա նոր աստղադիտարան

Բլեյան դպրոցն իր Արատեսի դպրական կենտրոնով, հետազոտական վարժարանով, սեբաստացի Տիգրան Հարությունյանի այս նախաձեռնությանը աջակցում է իր ողջ ուժով: Կարևոր է, որ 2024 թ ամառային տեխնոճամբարի Տիգրանն իր աստղասեր ընկերների հետ ներկայանա գործող շուրջտարյա աստղադիտարանով` որպես բաց դպրոց բնության գրկում: Աշոտ Բլեյան

«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը։ 
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը։ Դիտիր տեսանյութը։

Աղբյուրը՝ Երկիր Մեդիա/ լրատվական տեսանյութեր

Ճամբար Արատեսում․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Արատեսյան եռօրյա ճամփորդութունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում ՝ մասնակցելով Ուսումնական ժամերգությանը։ 

Մեկնեցինք ճիշտ ժամանակին՝ անցնելով Արարատի և Վայոց ձորի մարզերով։ Ճանապարհին խոսեցինք Երևան-Արատես երթուղու, հանդիպած բնակավայրերի մասին։ 

Տաթև Աբրահամյանի հաշվետվությունը՝ բլոգում։