Արատեսյան աշխատանքներ

Սիրելի ճամբարական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ողջունում է քեզ։ Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։ Համեցեք, ծանոթացեք հուլիս-օգոստոսի օրացույցին։  

Այստեղ դու չես վճարում սառը, մաքուր ջրի համար, գետում լողի, գիշերային խարույկի, հիանալի տեսարանների համար։ Ապահովված են կացության հարմար պայմաններ՝ էլեկտրական հոսանք, խոհանոց,  ձմռանը տաք տնակներ, նորոգված սանհանգույցներ, տաք ցնցուղ, wi-fi։ Տնկարանից կարող եք քաղել առանց թունաքիմիկատի բանջարեղեն։ Արատեսում դու ես տան տերը։ 

Անաղբ, մաքուր, խնամված Արատեսի պատասխանատուն դու ես։

Մեր ճամբարային նախագծին հայտագրվելուց առաջ ծանոթացեք Արատեսում ինքնասպասարկման, խնամքի աշխատանքի ցանկին, ներառեք ձեր  խմբի օրակարգում հետևյալ աշխատանքները։

Արատես մեկնող խմբերի օրակարգում պարտադիր ամենօրյա աշխատանք

Հուլիսի 1-օգոստոսի 31

  • Կեցավայր տնակի առաստաղը, անկյունները պետք է մաքրել։ 
  • Ակումբի ցախանոցը դասավորել։
  • Հյուսիսային տնակի ցախանոցը մաքրել աղբից, փայտերը դասավորել։
  • Ակումբի խոհանոցի նոր պահարանում մթերքը կոկիկ դասավորել առանց պոլիէթիլենային տոպրակների, հացը, բանջարեղենը՝ դրանց համար նախատեսված փակվող տարաներում։
  • Պանդոկի խոհանոցային տարածքը մաքրել, դասավորել։
  • Սիրո տնակից Ակումբ, Ակումբից վանք քայլել ձորակին հարող ճանապարհով,մաքրելով խոտերը։Օգատգործելի դարձնել հենց այս քայլուղին, Արատեսի ներքին ճանապարհները շատ գեղեցիկ են։
  • Տնկարանում բերքը հասունացել է, խմբերը կարիք չունեն գնելու հազարի տերևներ աղցանի համար։ Օրվա համար անհրաժեշը քանակի փունջը կարող եք քաղել՝ կտրելով դանակով,  հողին կիպ։
  • Տնկարանում  քաղհանը  և ջրելը շատ կարևոր են։ Եթե թեկուզ մեկ խումբ չի կատարում այս աշխատանքը, խոտը  խեղդում է բոստանը, չոր հողը չի սպասարկում արդեն զարգացող բույսին;
  • Լվացքատանը մի քանի վերմակ է մնացել լվանալու։
  • Տնակից տնակ տանող քայլուղիները մաքրել ցցված քարերից, կտրված ծառերի բարձր մնացած կոճղերից, որոնք վտանգավոր են։ 
  • Տնակների շքամուտքում կան փայտե սյուներ, բազրիքներ, որոնց ներկը մաշվել է։ Շուշաթղթել, հարթեցնել (Պանդոկ, Տատիկ -պապիկի տնակ, Ակումբ)։
  • Սառնարանները մաքրել, ոչ պիտանի սնունդը չթողնել սառնարանում։
  • Չմոռանաք աղբի տեսակավորման մասին։
  • Սպասքը նոր է, խնդրում ենք օգտագործել խնամքով։

Մաղթում ենք անմոռանալի օրեր․․․

Արատեսյան աշխատանքներ: 9 комментариев

  1. Уведомление: Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Վայոց ձոր, Արատես դպրական կենտրոն — Ավանդական և թվային արվեստի բլոգ

  2. Уведомление: Ամառային եռօրյա ճամբարի կազմակերպման մասին — Գրասենյակ

  3. Уведомление: Ամառային եռօրյա ճամբարի կազմակերպման մասին — Գրասենյակ

  4. Уведомление: Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Վայոց ձոր, Արատես դպրական կենտրոն — Ավանդական և թվային արվեստի բլոգ

  5. Уведомление: Հայրենագիտական ճամբարի կազմակերպման մասին — Գրասենյակ

  6. Уведомление: «Ելք» ճամփորդությամբ: Դեպի Արատես | Սաթենիկ Սիմոնյանի երրորդ դասարանի բլոգ

  7. Уведомление: «Ելք» ճամփորդությամբ: Դեպի Արատես — Նելլի Թովմասյանի բլոգ

  8. Уведомление: Գրասենյակ

  9. Уведомление: ԱՐՄԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ 🙃😎🌎📚🚵‍♀️

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s