Աշնանային աշխատանքներ Արատեսում

Սիրելի ճամբարական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ողջունում է քեզ։ Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։Ծանոթացեք 2022-2023 ուսումնական տարվա օրացույցին

Այստեղ դու չես վճարում սառը, մաքուր ջրի համար, գետում լողի, գիշերային խարույկի, հիանալի տեսարանների համար։ Ապահովված են կացության հարմար պայմաններ՝ էլեկտրական հոսանք, խոհանոց,  ձմռանը տաք տնակներ, նորոգված սանհանգույցներ, տաք ցնցուղ, wi-fi։ Տնկարանից կարող եք քաղել առանց թունաքիմիկատի բանջարեղեն։ Արատեսում դու ես տան տերը։ 

Անաղբ, մաքուր, խնամված Արատեսի պատասխանատուն դու ես։

Մեր ճամբարային նախագծին հայտագրվելուց առաջ ծանոթացեք Արատեսում ինքնասպասարկման, խնամքի աշխատանքի ցանկին, ներառեք ձեր  խմբի օրակարգում հետևյալ աշխատանքները։

Արատես մեկնող խմբերի օրակարգում պարտադիր ամենօրյա աշխատանք

  • Կեցավայր տնակի առաստաղը, անկյունները պետք է մաքրել։ 
  • Ակումբի ցախանոցը դասավորել։
  • Հավաքել չոր փայտեր,արդեն հավաքված վառելիքը տեղավորել ցախանոցում
  • Հյուսիսային տնակի ցախանոցը մաքրել աղբից, փայտերը դասավորել։
  • Ակումբի խոհանոցի նոր պահարանում մթերքը կոկիկ դասավորել առանց պոլիէթիլենային տոպրակների, հացը, բանջարեղենը՝ դրանց համար նախատեսված փակվող տարաներում։
  • Պանդոկի խոհանոցային տարածքը մաքրել, դասավորել։
  • Սիրո տնակից Ակումբ, Ակումբից վանք քայլել ձորակին հարող ճանապարհով,մաքրելով խոտերը։Օգատգործելի դարձնել հենց այս քայլուղին, Արատեսի ներքին ճանապարհները շատ գեղեցիկ են։
  • Բերքահավաք։Նախապես պայմանավորվել Տարոն Հակոբյանի հետ
  • Տնկարանում եթե կա հասունացած բերք հավաքել,եթե չեք օգտագործելու պահպանման միջոցներ ձեռնարկել։
  • Տնակից տնակ տանող քայլուղիները մաքրել ցցված քարերից, կտրված ծառերի բարձր մնացած կոճղերից, որոնք վտանգավոր են։ 
  • Տնակների շքամուտքում կան փայտե սյուներ, բազրիքներ, որոնց ներկը մաշվել է։ Շուշաթղթել, հարթեցնել (Պանդոկ, Տատիկ -պապիկի տնակ, Ակումբ)։
  • Սառնարանները մաքրել, ոչ պիտանի սնունդը չթողնել սառնարանում։այս կետը պարտադիր է հանձնման ժամանակ
  • Չմոռանաք աղբի տեսակավորման մասին։
  • Սպասքը օգտագործել խնամքով։
  • Մեկանգամյա օգտագործման սպասքը ավելորդ աղբ է․ ճամբարականները ճամփորդում են անհատական լվացվող սպասքով։ 
  • Ճամբարում վերկացը կազմակերպվում է՝ 7։00 
  • Մարմնամարզության վայրը՝ սարերում, գետի ափին։ Պետք է բացառել Ակումբի տարածքը։ 

Մաղթում ենք գունագեղ ճամբար․․․

Աշնանային աշխատանքներ Արատեսում: 4 комментария

  1. Уведомление: Ռազմամարզական ճամբարի կազմակերպման մասին — Գրասենյակ

  2. Уведомление: Արատես։ Ռազմամարզական ճամբար – Լիլիթ Յախինյան

  3. Уведомление: Ռազմամարզական ճամբար Արատեսում | Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  4. Уведомление: Արատես։ Ռազմամարզական ճամբար – Գոհար Աթիկյան

Оставьте комментарий