Հոկտեմբերի 13-ին Քոլեջի և Ավագ դպրոցի դասավանդողների և սովորողների խումբը մեկնեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ՝ իրականացնելու խաղողահավաք, գինու պատրաստման ծես: Շատերն առաջին անգամ էին մասնակցում խաղողաքաղին:
Խաղողից ստացված գինին կշշալցվի և կստեղծվի «Աղավնաձոր-Սեբաստացի» գինու տեսակ:
Հաջորդ օրը միջին դպրոցի սովորողների խումբը՝ կրթահամալիրի տնօրենի գլխավորությամբ, Վերնաշենից քայլարշավով մեկնեցին Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղից Շատիվանք և միկրոավտոբուսով Արատեսի դպրական կենտրոն: