Քայլարշավային նոր արահետներ կլինեն Արատեսի դպրական կենտրոնից դեպի մոտակա բարձունքներ

photo_239457_807a284ad2013-ին Լոս Անջելեսում ստեղծված հայ լեռնագնացների ընկերակցության (Armenian Hikers Association) մասնաճյուղը Հայաստանում՝ «Հայ լեռնագնացների ընկերակցություն-Հայաստանը» (գրանցվել է 2016-ի աշնանը), առաջիկա հինգշաբթի օրը նոյեմբերի 8-ին, նոր քայլարշավային երթուղիներ կմշակի Արատեսի դպրական կենտրոնի մոտակա բարձունքներում:

Նախաձեռնությամբ հենց հանդես է եկել ընկերակցության տնօրեն Գևորգ Գասպարյանը, ինչի համար մեր խորհին շնորհակալությունն  ենք հայտնում:

Այդ արահետով անցնելով՝ սովորողները, ուսուցիչները և ինչու չէ նաև զբոսաշրջիկները էլ ավելի կհետաքրքրվեն Վայոց Ձորի մարզի հրաշք բնությամբ, տեսարժան վայրերով՝ ծանոթանալով տեղի մշակույթին: Նմատատիպ արահետներ եվրոպական երկրներում էլ կան: Դա հայտնի մեթոդ է, որն օգուտ է բերում գյուղերին, զարգացնում համայնքները:photo_239457_8367086e1

Оставьте комментарий