Արատեսում այսօր առավոտից հորդառատ անձրև էր տեղում, որն էլ ստիպեց կատարել ներսի աշխատանքներ: Սկսեցինք պահեստի մուտքի մաքրությունից, ավելորդ շինափայտերի տեղափոխությունից ձեղնահարկ, ներսում՝գործիքների, սարքավորումների դասավորություն, մաքրություն և այլ հարակից աշխատանքներ:
Ցնցուղարանից ապամոնտաժեցինք էլեկտրական տաքացուցիչները, քանի որ դրանց կարիքն այլևս չկա:
Կեսօրին, երբ անձրևը դադարեց սկսեցինք դրսի աշխատանքների կատարումը։ Պետք է նշեմ մի կարևոր աշխատանք՝ բացօթյա զուգարաններին թիթեղյա, ապահով ծածկ տեղադրելը: Քանի որ նախկին ծածկերը մակերեսով փոքր էին և անձրևը, ձյունը ներս էր լցվում, մենք տանիքների մնացորդ, կտորտանք թիթեղներից ծածկ պատրաստեցինք ու տեղադրեցինք:
Շարունակեցինք վայրի թփերին,ծառատեսակներին վերաբերող կիսատ թողած աշխատանքները։ Եվս 10 թուփ ազատեցինք մացառից, չոր, անպիտան ճյուղերից և փոցխեցինք այդ հատվածը:
Աշխատանքային օրվա վերջում դուրս եկանք քայլարշավի, այս անգամ դեպի Արատեսի վտակը՝ Արատեսի լճերն, որի մասին փոքր ինչ ուշ: