Ճանապարհ դեպի Արատես և ֆուտբոլային գոլառատ հանդիպում

DSC_9858.JPGԱյսօր Արատես մեկնեց Ավագ դպրոցի հերթական նախագծային խումբը ղեկավար Ջուլի Սիմոնյանի և Ալինա Թումասյանի գլխավորությամբ: Սեբաստացիները մինչև Արատես հասնելը արդեն նախօրոք պայմանավորված կանգառ ունեցան Եղեգիս համայնքում, որտեղ գյուղի դպրոցականների հետ ֆուտբոլային հանդիպում անցկացրեցին: Հաշիվը ավարտվեց 4:3՝ հօգուտ եղեգիսցիների: Հանդիպումից հետո ժամանեցինք Արատես, տեղավորվեցինք կացարաներում, որից հետ երեկոն շարունակեցինք սպորտային խաղերով: Արատեսում գարնան շունչը նոր-նոր է զգացվում: Հազիվ երևում են մեկ-երկու գարնանաբեր ծաղիկներ և կանաչ տարածքներ: Օրերը տաքացել են, որի շնորհիվ շինբարեկարգման աշխատանքները նոր հուն են մտել: Վաղը ավելի մանրամասն կներկայացնեմ արատեսյան անցուդարձը լուսանկարներով, իսկ այսօր այսքանը:

DSC_9777DSC_9779DSC_9782DSC_9788DSC_9792DSC_9793DSC_9799DSC_9804DSC_9812DSC_9814DSC_9817DSC_9818DSC_9825DSC_9831DSC_9835DSC_9838DSC_9840DSC_9842DSC_9846DSC_9851DSC_9853DSC_9855DSC_9858DSC_9860DSC_9862DSC_9864DSC_9867DSC_9868DSC_9871DSC_9872DSC_9876DSC_9877DSC_9879DSC_9880DSC_9882DSC_9885DSC_9886DSC_9888DSC_9890DSC_9891DSC_9893DSC_9895DSC_9896DSC_9897DSC_9899DSC_9900DSC_9901DSC_9902DSC_9904DSC_9906DSC_9909DSC_9914DSC_9916DSC_9921DSC_9922DSC_9923

Оставьте комментарий