Գարնանային Արատես և ճամբարային քննարկումներ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

новый коллаж.jpg

Երկօրյա աշխատանքային այցը Արատես ավարտվեց: Այցը կարևոր էր մի քանի առումներով: Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ որոշեցինք հունիսի 1-ից մեկնարկող ռազմամարզական ճամբարի տեղն ու քննարկեցինք որոշ ճամբարային բաղադրիչներ, ինչպիսիք են խմելու ջուրը, էլեկտրական հոսանքը, գետում լողալու տեղն ու պայմանները: Այս ամենից բացի, քննարկեցինք հաջորդ շաբաթ Արատեսում կայանալիք կլոր սեղան քննարկման հետ կապված հարցեր, որին մասնակցելու են նաև Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Այցի ժամանակ նաև որոշվեց մի քանի շինարարական անհետաձգելի աշխատանքներ՝ ճաշասենյակի լուսավորության նպատակով երկու մեծ պատուհանների տեղադրում, ճանապարհի ներքևում գտնվող տան լուսավորության նպատակով կրկին մեծ պատուհանի տեղադրում, գեղարվեստի կացարանի ծանր ու հսկայական աստիճանի փոխարինում ավելի պարզ աստիճանով և մի քանի բարկարգման աշխատանքներ: Արատեսի դպրական կենտրոնը իր շուրջտարյա ճամբարով պատրաստվում է նաև հուլիսի առաջին կեսին կայանալիք քանդակի բաց փառատոնին, որի մասին կներկայացնենք որոշ ժամանակ հետո, առայժմ կարևորելով ռազմամարզական ճամբարի իրականացման համար պատշաճ պայմաններ: Նշեմ նաև, որ ճամբարի մասնակիցները մեկ օր կանցկացնեն Վայքի զորմասում, որը էլ ավելի հասկանալի կդարձնի բանակային կյանքն ու առօրյան:

Оставьте комментарий