Մադինա-Արգիճի-Արատես կամ ապրեցնող ճանապարհի բանաձև

DSC_3107Արատեսի դպրական կենտրոնի շինարարական աշխատանքներին ծանոթանալու, ճամբարային-վրանային ավանում կատարված աշխատանքները քննարկելու համար երեկ ամենշաբաթյա հերթական աշխատանքային խումբը եղավ նաև դպրական կենտրոնում:Արատես մեկնելու երթուղին անփոփոխ էր՝ Սևան-Մադինա-Վարդենյանց լեռնանցք-Եղեգիսի կիրճ-Արատես: Մադինայում հանդիպեցինք քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց փառատոնով հետաքրքրված արվեստագետների:Արգիճի գետի հմայքով տպավորված՝ միասին մեկնեցինք Արատես: Տարվա այս եղանակին Արագիճի գետի հովտում և Վարդենյանց լեռնանցքում գարունը նոր է մտել իր դերի մեջ և հարևան գյուղերի բնակիչներն էլ բնության բարիքներ հավաքելու առաքելությամբ սար են բարձրացել: Տպավորիչ էր նաև Արգիճի գետի ավազանը:Ձնհալի, անձրևների հետևանքով հազարավոր փոքրկ գետակները միանալով ստեղծում են հրաշք Արգիճին: Արատեսում էլ նույն ոգևորվածությամբ աշխատանքները ընթանում են: Ռազմամարզական ճամբարի պատրաստությունը ևս տեսանելի է: Վրանային ավանը ապահովված է խմելու ջրով, էլեկտրականությամբ:Դպրական կենտրում շրջելով նոր կարևոր աշխատանքներ առաջացան,որոնք առաջիկայում կկատարվեն: Ընթացքի մասին հրապարակումները կտեսնեք դպրական կենտրոնի բլոգում:

 

Оставьте комментарий