Աշխատանքային երրորդ օրվա ամփոփում

DSC_0213Այսօր երեկոյան վերադարձանք Արատեսից: Օրվա աշխատանքները կարևոր էին և բազմազան: Նախ ջրեցինք վայրի փշատի թփերը, որոնք ի ուրախություն մեզ բոլորը կպել են և աճում են:

Թափեցինք պահեստի դիմաց կուտակված աղբը, ճյուղերի մնացորդները: Ընդհանուր հաշվարկով 25 սայլակ աղբ էր կուտակվել:

Այս ամենին զուգահեռ մայրիկը խոհանոցը բերեց իդելական մաքրության վիճակի, վերանորոգեցինք լվացարանի կոյուղին, տեղափոխեցինք սառնարանը և գազօջախը ավելի հարմար տեղեր: Բոլոր կաթսաները, ամանները, պատառաքաղները և մյուս իրերը լվացվեցին տաք ջրով ու տեղավորվեցին:

Ավելի կարևոր գործ եմ համարում լաբորատորյա տնակի տանիքից մի փոքր վերևով անցնող էլեկտրալարերի համար կանգնակ պատրաստելը: Բանն այն է, որ ձմռանը երեխաները բարձրացել էին տանիքի վրա և եթե շուտ չնկատեինք, նրանք կարող էին բռնել բարձրավոլտ հոսանքալարերից: Քամիների ժամանակ էլ կպչում էր թիթեղյա տանիքին և կարճ միացում տալիս: Այս ամենը մնաց անցյալում:

Այս ամենից հետո Վարդենյանց լեռնանցքով ճանապարհ բռնեցինք դեպի Ջուջևան, վաղը կվերադառնամ Երևան: Այս ճանապարհի մասին էլ առանձին հրապարակում կանեմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s