Ռազմամարզական ճամբարի պատրաստություն Արատեսում

DSC_2127Ինչպես արդեն բոլորս գտենք հունիսի 1-ից Արատեսի դպրական կենտրոնում և Սևանի «Ժայռ» ճամբարում մեկնակում են ռազմամարզական ճամբարները: Երեկ միջին դպրոցի սովորողների մեծաքանակ խմբի հետ սկսեցինք ճամբարի նախապատրաստական աշխատանքները, որը կշարունակվի առաջիկա օրերին ևս:

Արատեսում գարունը իր լիարժեք դերի մեջ է մտել, որը ուղղակի պետք է վայելել. շինաբարեկարգման աշխատանքները  ակտիվացել են: Բեռնատար մեքենայով և տրակտորով կատարվում են դեռ ձմեռվանից կուտակված քարահողային կույտերի հեռացում տարածքից:

Արատեսի ակումբ-տնակի ճաշասենյակի դեպի արևմուտք և հարավ նայող պատերը արդեն բացվել է ցեմենտ բետոնե կարկասով ամրացվել, իսկ առաջիկայում այնտեղ լուսամուտներ կտեղադրենք, որը կնպաստի լույսի և ջերմություն ավելացմանը, ինչպես նաև սենյակում գտնվելով՝ բնությունից չկտրվելու, այլ նրանով հիանալու համար են այս լուսամուտները: Ճաշասենյակի դեպի արևմուտք, դեպի մայրամուտ նայող կողմից ևս շուտով կունենանք բնական լույս ու ջերմություն:

Նույն նպատակով շինարարները կառուցում են լաբորատորիա-տնակի արևելյան կողմը ևս:

DSC_2034 Վարանային ավանի տեղը որոշված է, վրանի տեղադրման աշխատանքները՝ սկսված:

Оставьте комментарий