ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. DSCN9981ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Բնության գրկում դպրոցը՝ Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  3. Դպրական կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  4. Դպրական կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  5. Դպրական կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  6. Դպրական կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  7. Դպրական կենտրոնը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրական կենտրոնի կանոնադրություններով:
  8. Դպրական կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք:
  9. Դպրական կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  10. Կարճ անվանումն է` Արատեսի դպրական կենտրոն:
  11. Դպրական կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ` aratesmskh.wordpress.com, որը գործում է որպես դպրական կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
  12. Դպրական կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, այդ թվում՝ օտարերկրյա և կազմակերպությունների հետ:

 

 

  1. ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
  2. Դպրական կենտրոնի գործունեության առարկան ուսուցիչների հետազոտական, մեթոդական աշխատանքի, հանգստի կազմակերպումն է, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումը:
  3. Դպրական կենտրոնի գործունեության նպատակներն են`
  • ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների տարածումը.
  • սովորողների արտադպրոցական կրթության իրականացումը, այդ թվում՝ էկոլոգիական, հայրենագիտական, ռազմամարզական ճամբարների կազմակերպումը.
  • նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, այդ թվում՝ համայնքի բնակիչների համար, կրթական ծրագրի կազմակերպումը.
  • սովորողների և ուսուցիչների ուսումնական-ստեղծագործական հավաքների կազմակերպումը։
  1. Դպրական կենտրոնի խնդիրներն են.
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, տարածման համար պայմանների ապահովումը.
  • հեղինակային կրթական բաց ցանցի ուսուցիչների հանգստի կազմակերպումը.
  • սովորողների համար հայրենագիտական, էկոլոգիական բաց ճամբարների կազմակերպումը.
  • ավագ դպրոցի սովորողների ռազմա-մարզական բաց ճամբարների կազմակերպումը.
  • հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդությունների կազմակերպումը.
  • կրթահամալիրի քոլեջի «Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում», «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Այգեգործություն» մասնագիտություններով սովորողների համար ուսումնա-արտադրական փորձառության կազմակերպում:

 

III. ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրական կենտրոնի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրական կենտրոնն ունի շինություններ, լաբորատորիաներ, այգիներ, հողամաս:
  2. Ուսուցչական խմբերը դպրական կենտրոնում աշխատելու թույլտվություն են ստանում Տնօրենի հրամանով:
  3. Առանձին ուսուցիչը դպրական կենտրոնում կարող է հանգստանալ, աշխատել, եթե կրթահամալիրից, սահմանված կարգով, ձեռք է բերել ուղեգիր:
  4. «Դպրոց բնության գրկում» ճամբարները կազմակերպվում են Տնօրենի հրամանով:
  5. Հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդությունները կազմակերպվում են դպրական կենտրոնի ղեկավարի հրամանով:
  6. Քոլեջի սովորողների փորձառությունը կազմակերպվում է քոլեջի ղեկավարի հրամանով:
  7. ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  8. Դպրական կենտրոնի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:
  9. Դպրական կենտրոնը ունի նախաձեռնողների խումբ՝ դպրական կենտրոնի խորհուրդ (այսուհետ՝ խումբ):
  10. Դպրական կենտրոնի ղեկավարը`
  • կազմակերպում և ղեկավարում է դպրական կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրական կենտրոնի զարգացման ծրագիրը.
  • ապահովում է դպրական կենտրոնում աշխատող, հանգստացող ուսուցիչների կենցաղը՝ կիրառելով ինքնասպասարկման տարրերը.
  • ընդունում կազմակերպում է սովորողների ճամբարումը՝ կիրառելով ինքնասպասարկման տարրերը.
  • մասնակցում է ճամփորդության երթուղու մշակման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում խումբը ապահովում է երթուղին լավ իմացող ուղեկցողով.
  • քոլեջի՝ փորձառություն անցնող սովորողների համար ապահովում է աշխատանք.
  • անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առաջին բժշկական օգնություն.
  • ստեղծում է սովորողի և ուսուցչի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի,    ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
  • վերահսկողություն է իրականացնում դպրական կենտրոնում ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.
  • հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարմանը և պահպանմանը.
  • սահմանված կարգով ներկայացնում է դպրական կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • Դպրական կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
  1. Խմբի մեջ ընդգրկվում են կրթահամալիրի աշխատակիցներ, Վայոց Ձորի մարզպետարանի, համայնքի ներկայացուցիչներ: Խումբը՝
  • քննարկում է դպրական կենտրոնի զարգացման ծրագիրը.
  • քննարկում, Տնօրենի հաստատման է ներկայացնում դպրական կենտրոնի գործունեության տարեկան ծրագիրը.
  • ապահովում է կապը համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզպետարանի հետ.
  • հաստատում է ուղեգրի ձևը և գինը.
  • վերահսկում է դպրական կենտրոնի գործունեությունը:

 

 

  1. ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  2. Դպրական կենտրոնը տեղավորված է ՀՀ կառավարության կողմից Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողատարածքում՝ Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի հողերից (նախկին Եղեգնաձորի շրջանի Կզլգյուլ գյուղի հողերից):
  3. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրական կենտրոնին հատկացնում է գույք, միջոցներ:
  4. Դպրական կենտրոնի ղեկավարը պատասխանատու է դպրական կենտրոնին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
  5. Դպրական կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, ուղեգրերի արժեքներից, ծնողական վճարներից, քոլեջի ուսումնական պլանով որոշված փորձառության համար նախատեսված գումարներից, նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:
  6. Դպրական կենտրոնի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

 

 

Оставьте комментарий