Արատեսի դպրական կենտրոնում աշխատանքային եռուզեռ է…

DSCN0175Երեկ Արատեսի դպրական կենտրոնից վերադարձավ ևս մեկ աշխատանքային-արշավախմբային խումբ: Խմբի անդամները ինչպես ուսուցիչներ, այնպես էլ սովորողներ էին: Արատեսում շարունակեցինք մաքրման, հարդարման աշխատանքները, ինչպես նաև տեղադրեցինք մեկ միջին չափի վրան, մեր ավագ ընկեր Գայ Օհանյանի հայտնաբերած աղբյուր տանող ճանապարհը մաքրեցինք խոտածածկից և այն դարձրինք ավելի մատչելի-անցանելի: Աշխատանքային խմբով հավաքեցինք կացարանների բակերում և  Արատեսի վանքի շրջակայքում հնձված խոտը: Նաև տներից մեկի սենյակում տեղադրեցինք զինվորական երկաթե մահճակալներ՝ իրենց ներքնակներով, վերմակներով և բարձերով:

Տանիքների վերանորոգման և նոր թիթեղյա ծածկով փոխարինման աշխատանքները ընթացքի մեջ են: Շինարարները ջանք ու եռանդ չեն խնայում գործը արագ և որակով կատարելու հարցում:

Մեզ այցելեցին Վայոց ձորի մարզային երիտասարդական կառույցի անդամները՝ ղեկավար Հասմիկ Մարգարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Վերջինս բարձր գանահատականի արժանացրեց կատարված և կատարվելիք աշխատանքները, դպրական կենտրոնը վերականգնելու գործը և իր աջակցությունը հայտնեց այդ կարևոր գործին:

Աշխատանքներից բացի խմբի անդամներով արշավներ կազմակերպեցինք Արատեսի դրախտային վայրեր, լողացանք զուլալ գետում, իսկ Երևան վերադառնալիս այցելեցինք Եղեգիսի Զորաց եկեղեցի:

DSCN0010DSCN0011DSCN0016DSCN0025DSCN0026DSCN0052DSCN0064DSCN0076DSCN0086DSCN0089DSCN0091DSCN0093DSCN0096DSCN0100DSCN0102DSCN0105DSCN0106DSCN0108DSCN0109DSCN0110DSCN0111DSCN0116DSCN0129DSCN0138DSCN0145DSCN0149DSCN0151DSCN0152DSCN0164DSCN0165DSCN0169DSCN0170DSCN0171DSCN0175DSCN9665DSCN9675DSCN9680DSCN9687DSCN9696DSCN9723DSCN9732DSCN9748DSCN9767DSCN9771DSCN9773DSCN9774DSCN9781DSCN9786DSCN9788DSCN9804DSCN9805DSCN9821DSCN9823DSCN9838DSCN9880DSCN9900DSCN9908DSCN9909DSCN9929DSCN9930DSCN9937DSCN9940DSCN9947DSCN9953DSCN9966DSCN9968DSCN9971DSCN9973DSCN9979

Оставьте комментарий