Արատեսի դպրական կենտրոնում ռազմամարզական բանակում է

DSCN9929Եղեգիսի համայնքի Արատես բնակավայրում կրկին մարդաշատ է:

Սեպտեմբերի 14-ից այստեղ ռազմամարզական ճամբարի են եկել «Միթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի և ավագ դպրոցի սաներն ու համայնքի Քարագլուխ, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերի բարձր դասարանցիներն ու Գողթանիկի, Հերմոնի և Եղեգիսի 9–րդ դասարանցիները: Մասնակիցները բաժանվել են ջոկերի, ապրում են դաշտային պայմաններում՝ հատուկ գրաֆիկով ՝ վերկաց, շարականների կատարում, ճաշ, վազք՝ Եղեգիսի կիրճով, մարձազևերի պարապմունքներ՝ նետաձգություն, հրաձգություն, սուսերամարտ: Ռազմերգերի ու հիմնի կատարումը ևս ծրագրով նախատեսված կետ է՝ ճամբարականների օրվա ռեժիմում: Պահեստազորի փոխգնդապետ Արմեն Դավթյանի ղեկավարությամբ ճամբարականները իրականացնում են նաև շարային պարապմունքներ:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԿԳՆ ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը, Եղեգիսի խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության վարչության պետ Արփիար Ղազարյանը, Եղեգիսի համայնքի միջնակարգ դպրոցների տնօրեններ և համայնքի այլ ներկայացուցիչներ այցելել են Արատես՝ ծանոթանալու և գնահատելու ճամբարի պայմաններն ու քննարկելու հնարավոր համագործակցությունը՝ ներկայացվող գերատեսչությունների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ճամբարների կարևորությունն ու առավելությունները: Հատկապես առանձնացվեց ճամբարի սոցիալականացման դերը պատանիների համար, որպեսզի հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինեն ապագա բանակային կյանքին:

Հյուրերին ներկայացվեց ճամբարականների շարային պատրաստվածությունը, որից հետո Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ տեղի ունեցավ շրջայց՝ ճամբարի դպրական կենտրոնի տարածքում: Ներկայացվեց վերջին ժամանակներում տարածքի բարեկարգման ու ճամբարի տարածքում բնակելի տների վերականգնման հետ կապված աշատանքներն ու անելիքները: Տներն այսօր արդեն պատրաստ են դիմավորելու ճամբար այցելողներին ու հյուրերին:

Անելիքների շարքում կրթահամալիրի տնօրենն առանձնացրեց հատկապես տարածքում ռազմամարզական գոտի ունենալու կարևորությունը, որտեղ բանակումի մասնակիցները կրակելու և արգելքներ հաղթահարելու  հնարավորություն կունենան:

«Ռազմամարզական ճամբարը նախատեսված կազմակերպումների ռազմամարզական բաղկացուցիչն է միայն»,_հստակեցրեց Բլեյանն ու ցուցադրեց նաև գեղարվեստի, աստղադիտարանի, լաբորատորիայի ու կրթական այլ ծրագրերի համար նախատեսված տարածքներն ու կազմակերպման հնարավորությունները: Գեղարվեստի համար նախատեսված տարածքում արդեն տեղադրված են նկարչական մոլբերտներն ու պատրաստ են դիմավորելու սովորողներին:

Ճամբարի հյուրերը դատարկաձեռն չէին եկել. ապագա աստղադիտարանի համար նվեր էին բերել պրոֆեսիոնալ աստղադիտակ, իսկ աշարհագրական պարապմունքների համար ճամբարը գլոբուս նվեր ստացավ:

Նյութը՝ Արուսյակ Հոխիկյանի

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

DSCN9957DSCN0005DSCN0048DSCN0007DSCN0049DSCN0051DSCN0008DSCN0011DSCN0052DSCN0013DSCN0054DSCN0016DSCN0058DSCN0017DSCN9697DSCN0030DSCN0028DSCN9693DSCN0024DSCN0065DSCN0023DSCN0064DSCN0020DSCN0062DSCN0018DSCN0060DSCN9699DSCN0033DSCN9702DSCN0037DSCN9704DSCN0041DSCN9706DSCN0046DSCN9710DSCN9720DSCN9721DSCN9723DSCN9749DSCN9745DSCN9744DSCN9743DSCN9742DSCN9741DSCN9740DSCN9737DSCN9734DSCN9732DSCN9730DSCN9725DSCN9752DSCN9754DSCN9755DSCN9756DSCN9757DSCN9760DSCN9761DSCN9767DSCN9768DSCN9770DSCN9772DSCN9775DSCN9799DSCN9798DSCN9793DSCN9792DSCN9791DSCN9790DSCN9787DSCN9786DSCN9781DSCN9779DSCN9778DSCN9777DSCN9800DSCN9801DSCN9802DSCN9803DSCN9808DSCN9813DSCN9814DSCN9817DSCN9822DSCN9818DSCN9824DSCN9827DSCN9869DSCN9865DSCN9863DSCN9861DSCN9856DSCN9850DSCN9842DSCN9839DSCN9836DSCN9834DSCN9831DSCN9829DSCN9875DSCN9871DSCN9877DSCN9878DSCN9882DSCN9884DSCN9889DSCN9887DSCN9891DSCN9893DSCN9895DSCN9896DSCN9917DSCN9954DSCN9969DSCN9968DSCN9950DSCN9915DSCN9914DSCN9948DSCN9965DSCN9964DSCN9945DSCN9913DSCN9910DSCN9909DSCN9939DSCN9941DSCN9963DSCN9962DSCN9960DSCN9959DSCN9933DSCN9934DSCN9907DSCN9904DSCN9902DSCN9900DSCN9898DSCN9897DSCN9920DSCN9921DSCN9922DSCN9929DSCN9958DSCN9956DSCN9955DSCN9971DSCN9972DSCN9973DSCN9976DSCN9978DSCN9979DSCN9981DSCN9984DSCN9990DSCN9991

 

Оставьте комментарий