Հարթակում քննարկվում են արատեսյան նախագծերն ու կատարված աշխատանքները. ՖՈՏՈՇԱՐՔ

47.jpgԱրատեսում աշխատանքները շարունակվում են, տարատեսակ հավաքներն ու ճամբարները՝ ևս:

Կրթահամալիրի Արատեսի մասնաճյուղի ղեկավար Սմբատ Պետրոսյանն արդեն հանրայնացրել է դպրական կենտրոնում իրականացվող նախագծերի բաղկացուցիչներն ու Արատեսի դպրական կենտրոնումիրականացվող ուսումնական նախագծերը, ուսումնական աշխատանքի ուղղությունները, բնության գրկում դպրոցի ճամբարային նախագծերին ներկայացվող պահանջները՝ բոլոր անհրաժեշտ դիտարկումներով ու ենթակետերով:

Ներկայացված նախագիծն այսօր կետ առ կետ քննարկվեց Գեղարվեստի Հարթակում՝ արատեսյան կլոր սեղանի ընթացքում. Արատեսը բոլորինն է ու յուրաքանչյուրինը, որոշումներն ու ցանկացած ընտրություն բաց են քննարկումների ու առաջարկների համար:DSCN066047DSCN0662DSCN0664DSCN0665DSCN0666DSCN0668DSCN0669DSCN0670DSCN0673DSCN0675DSCN0677DSCN0685

Դպրական կենտրոնի ճարտարապես Սլավա Մուրադյանը ևս քննարկման ներկայացրեց անցած ամիսների ընթացքում Արատեսում իրականացված ու իրականացվելիք աշխատանքների մասին մանրամասն, հեռատեսական ծրագիրը, որով տարբեր նախաձեռնությունների ու ճամբարին անհրաժեշտ տարբեր հարթակների համար արդեն առանձնացված են տարածքներ, դրանք նպաստավոր են այս կամ այն պայմանների պահանջով: Հաշվարկված է ամեն մի մանրուք, որ պետք է իրականություն դառնա ու ծառայի դպրական կենտրոնը որպես իրական, ճամբարային տարածք օգտագործելուն: Բնության  ու մարդու ստեղծած տարբեր պայմաններ դարձել են դպրական կենտրոնի այս կամ այն բաժանման համար հարմար հենասյուն կամ հակառակը՝ խանգարող հանգամանք: Դրանք ևս հաշվի են առնվել ճարտարապետի կողմից:

Ըստ այդմ նախատեսված է ունենալ գեղարվեստին հատկացված տարածք՝ առանձին շինությամբ, բուսաբանական, աստղադիտական լաբորատորիաներ, արհեստանոց, հարթակ՝ ճամբարաակումբային միջավայրը ապահովելու համար, ինչպես նաև պանդոկ և այլ նպատակային բաժանումներ: Օգտագործվելու են նաև շինությունների տանիքների հարթակները, որտեղ կարող են լինել ինչպես տարբեր լաբորատորիաներ, այնպես էլ ննջասենյակներ ու հանգստի սենյակներ:

Առաջ քաշվեց նաև սանհանգույցների խնդիրը, որի լուծման տարբերակներից մեկն էլ, ճարտարապետի առաջարկով, բիոզուգարաններն են: Դրանք էկոլոգիապես մաքուր են ու աղբը վերամշակելու համար քիմիական միջոցներ չեն պահանջում: Վերջնական «թափոնն» էլ վերածվում է պարարտանյութի, որը հանգիստ կարելի է օգտագործել տարածքում:

Աշոտ Բլեյանի դիտարկմամբ ու պահանջով դպրական կոնտրոնը պետք է լիովին ծառայի իր նպատակին, իրականացնի «Դպրոց բնության գրկում»-ի բոլոր գործառույթները. «Մինչև վերջ մարզական, հայրենագիտական կեցվածք եմ ակնկալում. ամեն բան պետք է լինի պարզ ու նաև մատչելի, սա ևս շատ կարևոր է: Անգամ որպես սնունդ կարելի է օգտագործել տեղում եղածը՝ ճանաչել ու հավաքել: Հրաշալի բան է ստացվում»:

Արատես ցանկացած այցելող պետք է իրականացնի տարածքի կանաչապատ տարածքների մշակում, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ՝ ամենաքիչը երկու ժամ: Սա ևս կարևորեց կրթահամալիրի տնօրենը՝ շեշտելով հատկապես Արատեսի քարափների բացառիկությունը. «Արատեսի  քարափները անհապաղ մաքրել, կարգի բերել է հարկավոր: Տեղում աշխատող շինարարական ջոկատների աշխատանքն ուրիշ է: Նրանք աշխատողներ են, որ վճարվում են իրենց աշխատանքի դիմաց: Ճամբարականինը ամեն օրվա աշխատանք է, անընդհատ»:

Նյութի աղբյուրը՝ Արուսյակ Հոխիկյանի բլոգում.

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Оставьте комментарий