Արատես կատարած աշխատանքային այցի մասին

DSC_6744Օրեր առաջ Արատես կատարած աշխատանքային այցը շատ կարևոր էր կենտրոնի զարգացման և բարեկարգման համար: Աշխատանքները չնայած չէին դադարել, սակայն պետք էր նայել կատարվածը և ըստ կարևորության դասակարգել հետագա անելիքները :Եղանակային պայմաններն արդեն գարնանային են, ձյունը գրեթե ամբողջությամբ հալվել է, բարենպաստ եղանակ է դրսի աշխատանքերը վերսկսելու համար:Անցանք բոլոր կացարաններով, տեսանք կատարված աշխատանքը: Որպես հետագա աշխատանքներ որոշվեց վերականգնել կացարանների վնասված ցեմենտ բետոնե մասերը,Սիրերգության տնակի բակի բարեկարգում, կիսաքանդ հենապատերի քանդում, փոխարենը՝կանաչապատ, անվտանգ լանջերի ստեղծում:

Պանդոկի կացարանին կից շինության տանիքը փոխարինվել էր թիթեղյա գունեղ տանիքով, ներսի բարեկարգման աշխատանքներն ավարտվել էին, հեռացվել էր դրսում կուտակված շինաղբը:Գեղարվեստի կացարանից դեպի արևմուտք նայող պատուհանի ցեմենտ բետոնե կոնստրուկցիան կառուցված էր , մոտ օրերս կտեղադրվի նաև պատուհանը: Մոտակա օրերս կսկսվի նաև պահեստի արևմտյան սենյակում ցնցուղարաննների և պետքարանների կառուցումը:
Ինչպես իր խոսքում նշեց Տիար Բլեյանը, լավ է, որ աշխատանքները չեն դադարել, ավելին ՝ պետք է նոր թափ հավաքենք, որպեսզի պատրաստվենք մայիս, հունիս ամիսներին կայանալիք քանդակի միջազգային բաց փառատոնին և մայիսի 25-ից մեկնարկող ռազմամարզական եռօրյա, հնգօրյա ճամբարներին:

Оставьте комментарий