«Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի երիտասարդները երեկվանից «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբար են կազմակերպել Արատեսի գողտրիկ անկյուններից մեկում:
Երեկոյան՝ հասնելով Արատես, իրականացրեցին տեղանքի զննության, միջավայրի խնամք և տեղադրվեցին վրաններ, որից հետո ընթրեցին, պարուսույց Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ պարեցին ազգային պարեր:
Այնուհետև խարույկի շուրջ ծավալվեց զրույց կապված Արատեսի դպրական կենտրոնի կազմակերպան շուրջ: Վայոցձորցի երիտասարդներին մանրամասն ներկայացվեց ծրագրի մասին, հնչեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և առաջարկություններ: