Աշխատանք և հանգիստ Արատեսում

DSC_0465

ՀՐԱՄԱՆ
08.08.2018թ.

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի  առաջարկությամբ «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբին օգոստոսի 10-12-ը թույլ տալ «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարում կազմակերպման նպատակով Արատեսում շարունակել նախապատրաստական աշխատանքը։ Այդ նպատակով՝

  1. հաստատել նախագծային խմբի կազմը (հավելված 1).
  2. նախագծային խմբի խնդիրը համարել տեղանքի ուսումնասիրության, չափագրման, գույքագրման, մաքրման, բարեկարգման աշխատանքներն սկսելը, արշավախմբային ճամբարի ծրագիրը կազմելու նպատակով տարբեր ուղղություններով արշավները․
  3. հաստատել եռօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. նախագծային խմբի հայտով տրամադրել արշավային գույք, աշխատանքային գործիքներ (հավելված 3)․
  5. սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  6. տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 60 DP 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91)․
  7. ճանապարհածախսը՝ 80.000 (ութսուն հազար) դրամ տրամադրել տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Աշոտ Բլեյան
  2. Սմբատ Պետրոսյան
  3. Սլավիկ Մուրադյան
  4. Անուշ Համբարյան
  5. Մենուա Հարությունյան
  6. Էդմոն Փաշինյան
  7. Արման Սահակյան
  8. Ցոլակ Հակոբյան
  9. Անի Ալոյան
  10. Հասմիկ Սիմոնյան
  11. Արմինե Թոփչյան
  12. Սոնա Փափազյան
  13. Վահրամ Մարտիրոսյան

Հավելված 2
Օգոստոսի 10

07.00   ճամփորդության մեկնարկ մեդիա կենտրոնից Երևան-Արարատ-Շատին-Արատես երթուղով
10:00  Արատեսում ճամբարի տեղադրում. նախաճաշ
11։00  աշխատանքների մեկնարկ
14:00  ճաշ
19:00  ընթրիք
19:30  զբոսանք Արատեսում
21:00  արված աշխատանքների ամփոփում և հետագա աշխատանքների պլանավորում
23:00  քուն

Օգոստոսի 11

7:00  վերկաց, նախաճաշ
8:00  աշխատանքային օրվա մեկնարկ
14:00  ճաշ
15:00   աշխատանքի շարունակում
19:00  ընթրիք
19:30  զբոսանք Արատեսում
21:00  արված աշխատանքների ամփոփում և հետագա աշխատանքների պլանավորում
23:00  քուն

Օգոստոսի 12

7:00  վերկաց, նախաճաշ
8:00  աշխատանքային օրվա մեկնարկ
13:00  ճաշ
14:00  վրանների հավաքում, տարածքի խնամք
15:00  վերադարձ Երևան


Հավելված 3

Տրամադրվող նյութեր

  • Նոթբուք – 1
  • Անօդաչու թռչող սարք տեսախցիկով — 1
  • Վրաններ — 3
  • Քնապարկեր – 13
  • Կարիմատ – 10
  • Շինարարական մետր — 1
  • Լազերային մետր — 1
  • Հարթաշուրթ — 1
  • Պտուտակահան — 1
  • Փոցղ — 2
  • Եղան — 3
  • Բահ — 3
  • Սղոց – 1
  • Մուրճ — 2
  • Մեխ – 1 կգ
  • Հնձիչ մեքենա — 1
  • Բենզին – 10 լ
  • Յուղ – 1 լ
  • Բալոնով գազ — 1

Оставьте комментарий