Օգոստոսի 10-ից Արատես մեկնած աշխատանքային ջոկատը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ղեկավարմամբ Արատեսի դպրական կենտրոնում մեծ թափով սկսել է բարեկարգման աշխատանքները։
Այսօր կատարված աշխատանքները իրենց նշանակությամբ ահռելի էին: Միքանի տների բակերը, այգիները մաքրվեցին խոտածածկից, փայտանյութից, քանդվեցին որոշ վթարային և ոչ արատեսյան կոլորիտով շինություններ: Տների ներսն էլ մաքրվեց աղբից, փոշիներից, անպիտան կահույքից և իրերից: Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Եղեգնաձորի երիտասարդական կենտրոնի անդամները՝ կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանի գլխավորությամբ: Վերջում աշխատանքը համատեղելով արշավի հետ մեկնեցինք եղեգիս գետում զովանալու:
Կատարված արդյունքների մասին մանրամասն պատկերացնելու համար նայեք ֆոտոշարքը: